ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը 2025թ․ հուլիսի 1-3-ը մանակցել է  British Society for Middle Eastern Studies-ի կողմից Մեծ Բրիտանիայի Նյուքասլ համալսարանում կազմակերպված “Destruction, Loss, and Recovery in the Middle East” գիտաժողովին, որտեղ անդրադարձ է եղել Մերձավոր Արևելքի էթնոդավանական փոքրամասնությունների անվտանգային հիմնախնդիրներին: Գ․ Իսկանդարյանը հանդես է եկել ''The Protracted War in the Middle East and The De-Christianization of the Region’’ ելույթով, որտեղ խոսել է Մերձավոր Արևելքի ապաքրիստոնեացման մասին։ Նա շեշտադրել է տարածաշրջանում քրիստոնյաների, այդ թվում հայ համայնքների դիրքերի թուլացմանը նպաստող արտաքին և ներքին գործոնների հարցը։ Ելույթում անդրադարձ է եղել նաև Արցախում էթնիկ զտման ու հայաթափման խնդրին, որը դիտարկվել է Մերձավոր Արևելքում, քրիստոնյաներին առնչվող հիմնախնդիրներին զուգահեռ։

Ելույթը դրական արձագանք է ստացել գիտաժողովի կազմակերպիչների և մասնակիցների կողմից, առաջարկվել է նյութը ներառել British Society for Middle Eastern Studiesի կողմից հրապարակավող գիտական ամսագրում։