ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի հուլիսի 10-ին հեռավար ձևաչափով ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Հունաստանի Հասարակական և քաղաքական գիտությունների Պանդեոնի համալսարանի միջև»։ Այն ստորագրել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը և Պանդեոն համալսարանի Ուսումնագիտական և միջազգային հարցերի պրոռեկտոր, պրոֆեսոր Մարիա Մենգ-Պապանտոնի միջև:

Հուշագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել երկկողմ գիտական համագործակցությունը՝ հիմնվելով հավասարության ու փոխադարձ շահերի վրա։ Նախատեսվում է իրականացնել համատեղ հետազոտություններ ու հրատարակություններ, կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, ամառային դպրոցներ, ինչպես նաև տեղեկություն փոխանակել գիտական ձեռքբերումների և ընթացիկ նախագծերի վերաբերյալ։ 

Հուշագիրը կարևոր քայլ է տարածաշրջանային ակադեմիական համագործակցության ամրապնդման և արևելագիտության ոլորտում նոր հնարավորությունների բացման ուղղությամբ։