ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագիր է ստորագրել Հնդկաստանի առաջատար վերլուծական կենտրոնի՝ Observer Research Foundation (ORF) հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով գիտական փորձի փոխանակման և համատեղ գիտական միջոցառումների կազմակերպման շուրջ: ORF-ի և նրա ներկայիս նախագահ Սամիր Սարանի ջանքերով հիմնվել է Հնդկաստանի ամենահեղինակավոր  ամենամյա համաժողովը՝ Raisinia dialogue-ը, որի շրջանակներում քննարկվում և նախանշվում են միջազգային բազմակողմ հարաբերությունների զարգացման միտումները: Նշենք, որ ԱԻ-ը վերջին տարիներին համագործակցության եզրեր է ունեցել թե՛ ORF-ի, թե՛ նրա նախագահ Սամիր Սարանի հետ՝ տարբեր ձևաչափերում քննարկելով Հայաստան-Հնդկաստան հարաբերություններին և տարածաշրջանային արդի զարգացումներին վերաբերող հարցեր: Հույս ունենք, որ ORF-ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա հնդկական կողմի հետ ընդլայնել գիտական համագործակցությունը՝ ծառայեցնելով այն հանրային դիվանագիտության և ՀՀ արտաքին քաղաքականության ասիական ուղղության առաջընթացին: