ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Վրաստանի Իլիայի պետական համալսարանի Գեորգի Ծերեթելիի անվան Արևելագիտության ինստիտուտը, որը վերջերս դարձել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գործընկեր կազմակերպություն, գրադարանին է նվիրել երկու արժեքավոր գիտական ժողովածու։

Ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը շնորհակալություն է հայտնում պրոֆեսոր Գեորգի Սանիկիձեին՝ համագործակցության և գիտական գրականության փոխանակմանն աջակցելու համար՝ ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական։