ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը սրտանց շնորհավորում է Հնդկաստանի ժողովրդին և պետությանը Դիվալիի՝ Լույսերի տոնի կապակցությամբ։
Թող այս խորհրդանշական տոնը՝ լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, նոր հույս, խաղաղություն և բարեկեցություն բերի Հնդկաստանի բոլոր ընտանիքներին։ Մաղթում ենք ամենայն հաջողություն և բարգավաճում, ինչպես նաև՝ երկու երկրների միջև բարեկամական և գիտամշակութային կապերի հետագա ամրապնդում։
Խաղաղություն, լույս և նոր հեռանկարներ։