ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025 թ. նոյեմբերի 5–6-ը Գերմանական պատմական ինստիտուտի (Institut historique allemand) հրավերով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Գաբրիել Նահապետյանը մասնակցել է Փարիզի 825 թվականի եկեղեցաժողովի 1200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին՝ «Փարիզի 825 թվականի եկեղեցաժողովը. Պատկերամարտության աստվածաբանական և քաղաքական հարցադրումները» (La Réunion de Paris de 825. Enjeux théologiques et politiques de la controverse des images) վերնագրով։

Գիտաժողովի շրջանակում Գաբրիել Նահապետյանը հանդես է եկել գիտական հետևյալ խորագիրը կրող զեկույցով՝ «Պատկերամարտությունը Հայաստանում և ծայրահեղ հուլիանականությունը» (Ikonoklasmus in Armenien und Radikaler Julianismus)։ Զեկույցում նա ներկայացրել է իր հետազոտության արդյունքները՝ վերլուծելով պատկերամատության արձագանքը Հայաստանում և Հայոց եկեղեցու առանձնահատուկ մոտեցումները սրբապատկերների դերի վերաբերյալ, ինչպես նաև պատկերամարտների գաղափարական առնչակցությունը գայանոսական  վարդապետության հետ՝ Բյուզանդական կայսրության տեղ գտած պատկերամարտական շարժման համատեքստում։