ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, դոցենտ Գոհար Իսկանդարյանը տեսակապի միջոցով երկրորդ անգամ հանդիպեց Գորիսի, Վանաձորի, Շիրակի. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Գավառի պետական համալսարանների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են համագործակցության պայմանագրի վերջնական դրույթները, որի ստորագրումն ակնկալվում է մոտ օրերս։

Հանդիպումը նվիրված էր Արևելագիտության ինստիտուտի և գործընկեր բուհերի համագործակցության ընդլայնմանը՝ հատկապես համատեղ գիտահետազոտական ծրագրերի զարգացմամբ, գիտաժողովների ու վերապատրաստումների կազմակերպմամբ, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների ներգրավմամբ ինստիտուտի նախաձեռնություններին։