
Հարգելի՛ գործըկերներ,
Արևելագիտության ինստիտուտի 55-րդ հոբելյանական միջոցառումների շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 15-16-ը կազմակերպվելու է Երիտասարդ արևելագետների 45-րդ միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողները:
Խնդրում ենք մասնակցության հայտը մինչև 2026 թվականի հունիսի 26-ը ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ youngorientalist@gmail.com
Ներկայացվող հայտերում պետք է նշված լինեն.
ա) հեղինակի անունը, ազգանունը, աշխատանքի կամ ուսման վայրը
բ) զեկույցի համառոտագիրը (մինչև 300 բառ)
Զեկուցման տևողությունը՝ 15 րոպե:
Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է մերժել Երիտասարդ արևելագետների խորհրդի կողմից հավանություն չստացած հայտերը:


