
Սույն թվականի մարտի 11-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ փակ քննարկում՝ նվիրված Իրանի շուրջ ընթացող զարգացումներին և դրանցով պայմանավորված տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, ինչպես նաև անվտանգային ոլորտի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Քննարկմանը ներգրավված էին նաև փորձագետներ և գիտնականներ Երևանի պետական համալսարանից, ինչպես նաև մի շարք գիտահետազոտական կենտրոններից, այդ թվում՝ Կովկասի ինստիտուտից և APRI Armenia Foundation-ից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հիմնական միտումներին, հնարավոր ռիսկերին և մարտահրավերներին։ Քննարկումը նաև հնարավորություն է ընձեռել փորձագիտական կարծիքների փոխանակման և զարգացումների կանխատեսման շուրջ մտքերի փոխանակման համար։


