ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Ապրիլի 6-ին լրացավ հայագիտության և հայ արևելագիտության անվիճելի առաջատարներից մեկի՝ ականավոր գիտնական, ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Արևելագիտութեան ինստիտուտի հիմնադիր տնօրեն Գագիկ Խորենի Սարգսյանը 100 ամյակը։

Գ. Սարգսյանը որպես գիտնական ձևավորվեց Խորհրդային միության ամենահեղինակավոր գիտական կենտրոնում՝ Սանկտ-Պետերբուրգի համալսարանում, սակայն իր ողջ գիտակից կյանքը նվիրեց հայ արևելագիտության զարգացմանը։

1971թ., նա նշանակվեց Գիտությունների ակադեմիայի նորաստեղծ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ում օրոք ինստիտուտը համալրվեց նոր, խոստումնալից կադրերով։ Նրա տնօրինության ժամանակ ինստիտուտում ձևավորվեցին այնպիսի գիտական ուղղություններ, որոնք երկար տարիներ ծառայեցին և այսօր էլ ծառայում են հայաստանյան հումանիտար ոլորտին, ինչպես նաև մեր պետությանը։ Գ ․Սարգսյանը 1988-1990թթ. զբաղեցրեց ԳԱ փոխնախագահի, իսկ 1994-1998թթ.՝ Հասարագիտական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնները:

Ականավոր արևելագետ-հայագետ ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը պատկանում էր այն բազմագիտակարգ գիտնականների թվին, ում ուսումնասիրությունները չէին սահմանափակվում մասնավոր խնդիրներով: Փայլուն կրթությունը, անձնական որակները, լայն մտահորիզոնը և լայնախոհությունը այն գրավականներն էին, որ թույլ տվեցին նրան ժամանակի ընթացքում վերածվելու հայագիտության ոլորտում անվերապահ հեղինակության:

Գագիկ Սարգսյանը հայ արևելագիտության առաջատար ներկայացուցիչներից էր, ում գիտական գործունեությունը համադրում էր խոր տեսական մոտեցումն ու լայն համաշխարհային դիտանկյունը՝ նպաստելով հայագիտության միջազգայնացմանը և Հայաստանում ինքնուրույն արևելագիտական դպրոցի ձևավորմանը։ Նա բազմաթիվ մենագրությունների և հարյուրավոր գիտական հոդվածների հեղինակ է, ինչպես նաև ղեկավարել է ասպիրանտների պատրաստումը՝ ձևավորելով բարձրակարգ հայագետների և արևելագետների նոր սերունդ։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել են նոր գիտական ուղղություններ և կադրային հզոր բազա, որի շնորհիվ հայաստանյան արևելագիտությունը դուրս է եկել միջազգային ասպարեզ։

Արևելագիտության ինստիտուտը խոր ակնածանքով է պահպանում իր երախտավորների հիշատակը։