ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

«Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» հանդեսը հրատարակության է պատրաստում հատուկ համար, որը նվիրված է անվանի իրանագետ, պատմաբան, դիվանագետ Վահան Բայբուրդյանի հիշատակին։ Հատուկ համարը նպատակ ունի անդրադառնալ այն թեմատիկ ուղղություններին, որոնք առնչվել են Վահան Բայբուրդյանի հետազոտական հետաքրքրություններին և գիտական ժառանգությանը։ 

Հրավիրում ենք հետազոտողներին ներկայացնել հոդվածներ հետևյալ հիմնական թեմատիկ ուղղություններով՝

  • Իրանի պատմություն
  • Իրանի արտաքին քաղաքականություն և տարածաշրջանային գործընթացներ
  • հայ-իրանական պատմական և միջպետական հարաբերություններ
  • Իրանի հայ գաղթօջախների և հայ առևտրականության պատմություն
  • Այլ թեմաներ, որոնք առնչվում են Վահան Բայբուրդյանի գիտական ժառանգությանը, ինչպես նաև իրանագիտության ոլորտի այլ հարցեր

Հոդվածները պետք է համապատասխանեն «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» հանդեսի ձևաչափային և տեխնիկական պահանջներին և անցնելու են գրախոսություն։

Հոդվածների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ հունիսի 10։

Հոդվածները վերբեռնելու համար՝ https://banberorient.sci.am/index.php/bios/about/submissions?fbclid=IwY2xjawRFjvdleHRuA2FlbQIxMABicmlkETFwdFBseTQ0bURRaTR1b2trc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHluVpdy3d6_8p1Pjc51ho2sTkisdwL_lZuw8ikgCtjIJQGHC2PtONmjqxhbl_aem_nNNx1CLDYFG501gCGUjwSQ