ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնվել է 1971թ., դեռևս, 1958թ. ստեղծված արևելագիտական սեկտորի հիմքի վրա:

Հայաստանում արևելագիտական կենտրոնի ստեղծման գործում մեծ են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Գ. Ներսիսյանի, պրոֆ. Հ.Գ. Ինճիկյանի (սեկտորի ղեկավար 1958-1971թթ.), Ինստիտուտի առաջին տնօրեն (1971-1994թթ.) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ.Խ. Սարգսյանի, 1995-2006թթ. տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ն.Հ. Հովհաննիսյանի ծառայությունները: 2006-2020 թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Ռ.Ա. Սաֆրաստյանը, իսկ 2020 թ. դեկտեմբերից՝ պ.գ.թ., դոցենտ Ռ. Ղազարյանը: