ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2021թ. հունիսի 24-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կնքվեց համագործակցության համաձայնագիր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Կորնելի Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի միջև:

Համաձայնագիրը ստորագրել են Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Զաալ Աբաշիձեն:

Հաշվի առնելով երկու երկրների միջև սերտ կապերը մշակութային, գիտական, ինչպես նաև ձեռագրերի ուսումնասիրման ոլորտներում՝ համաձայնագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել հիշյալ գիտակրթական հաստատությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը պատմության, աղբյուրագիտության, բանասիրության և արևելագիտության բնագավառներում մասնագիտական փորձի և տեղեկատվության փոխանակման, գիտական հանդիպումների, գիտաժողովների և սեմինարների կազմակերպման, հնագիտության, մատենագրության և թվային հումանիտար գիտությունների բնագավառներում փոխհամագործակցության և համանման այլ ձևաչափերով: