ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES
Պավել Աշոտի Չոբանյան
ՄասնագիտույունՊատմաբան
ՊաշտոնԱռաջատար գիտաշխատող, Փոխտնօրեն
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր

Կրթություն

1968-1973 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բաժնում,
1974-1976 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ կովկասագիտություն-վրացագիտություն մասնագիտությամբ։ Ուսումնառությունն անցել է Վրացական ԽՍՀ ԳԱ Ձեռագրերի ինստիտուտում` ակադեմիկոս Ե. Պ. Մետրևելու ղեկավարությամբ։

Հետազոտությունների ոլորտները

Հայոց պատմություն, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերություններ, վրացական ուղեգրությունների ուսումնասիրություն, հայկական գաղթավայրերի պատմություն, Հայաստանի, հայոց եկեղեցու և Արցախի պատմություն

Մասնագիտական գործունեություն

1977-1985 թթ․ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող,
1982 թ. «Հայերը Մերձավոր Արևելքում ըստ վրաց ուղեգրությունների» թեկնածուական ատենախոսության պաշտպանություն,
1985-1995 թթ․ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող,
1995-1996 թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ «Քրիստոնյա Արևելք» բաժնի վարիչ,
1999-2003 թթ. «ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդես»-ի խմբագրի տեղակալ,
2002-2013 թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ գիտական գծով փոխտնօրեն,
2006 թ. «Հայ-ռուս-վրացական հարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին» դոկտորական ատենախոսության պաշտպանություն,
2013- 2017թթ․ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության» բաժնի վարիչ,
2007 – 2017թթ․ ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան) ավագ գիտնական-վերլուծաբան,
1995-2017 թթ. Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Մխիթարյան միաբանության Երևանի վարժարանի և «Դավիթ Անհաղթ» համալսարանի դասախոս,
2013-2017թթ․ ՀՀ ԳԱԱ «Բանբեր հայագիտության» միջազգային հանդեսի գլխավոր խմբագիր։

Պարգևատրումներ, մրցանակներ, դրամաշնորհներ

2010 թ․ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ,
2010 թ․ ՌԴ «150 лет со дня рождения К. Мечиева» հուշամեդալ
2011 թ․ «20 лет провозглашения Нагорно-Карабахской Республики» հուշամեդալ

Մասնագիտական անդամակցություն

«Հայաստանի պատմագետների միության» հասարակական կազմակերպության անդամ, մի շարք գիտական և խմբագրական խորհուրդների անդամ,
ՀՀ Նախագահին առընթեր Ներման հանձնաժողովի անդամ,
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի անդամ և գիտական քարտուղար։

Գիտական գործունեություն

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (հղում)

Հրատարակած գրքերի ցանկ

Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, [12 մամուլ]։ Գրախոսություն՝ Հ․Գ․ Մարգարյանի, «Պատմա-բանասիրական հանդես», 1982, թիվ, 2 (97), էջ 218–220):
Армяно-русские отношения в XVIII веке (1760–1800 гг.), (Сборник документов), т. IV Под редакцией М.Г. Нерсисяна, Ереван, 1990 [37 մամուլ, կազմողներ՝ Ա․ Ալեքսանյան, Վ․ Մարտիրոսյան, Մ․ Ներսիսյան, Պ․Չոբանյան]։ (հղում)
Ակակի Շանիձե, Հին վրացերենի քերականություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1983, [14 մամուլ, թարգմանություն վրացերենից` Հ․Գ․ Մարգարյանի աշխատակցությամբ]:
Մակար եպս․ Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք․ Արցախ, Երևան, «Գանձասար», 1999, 412 էջ [Բնագիրը կազմեց Պ․ Չոբանյանը առաջաբանով և անվանացանկերով]: (հղում)
Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին, Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, 2006, 560 էջ։ (հղում)
Կյանքի, գիտական, գիտակազմակերպչական գործունեության համառոտ ակնարկ, – տե´ս «Վլադիմիր Բախշիի Բարխուդարյան» (Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության № 62), Երևան, 2008, էջ 9–25։ [Համահեղինակ՝ Ա․ Մելքոնյան]։
«Հայաստանի հարակից երկրների պատմություն», չորս հատորով, հատոր II. Միջին դարեր / քառահատորյակի գլխ․ խմբ․ Ռ․ Սաֆրաստյան, Երևան, «Զանգակ», 2016, էջ 153–166, 343–381, 489–526: [Համահեղինակ և սույն հատորի խմբագիր]։
«Հայոց պատմություն», հատոր III Նոր ժամանակաշրջան (XVII դարի երկրորդ կես – 1978 թ.), գիրք առաջին (XVII դարի երկրորդ կես – XIX դարի վերջ) / գլխ․ խմբ․ Ա․ Մելքոնյան, – Երևան, «Զանգակ-97», 2010, էջ 52–59, 64–69, 86–104։ [Համահեղինակ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի բազմահատորյակի]:
Օտար աղբյուրները Անիի մասին (X – XIX դդ․), Երևան, «Գիտություն», 2011 թ․, 166 էջ: [Կազմող խմբի անդամ և պատասխանատու խմբագիր}: