Պավել Աշոտի Չոբանյան
| Մասնագիտույուն | Պատմաբան |
| Պաշտոն | Առաջատար գիտաշխատող, Փոխտնօրեն |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Կրթություն
| 1968-1973 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Հնագիտության, ազգագրության և աղբյուրագիտության բաժնում, |
| 1974-1976 թթ. սովորել է ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում՝ կովկասագիտություն-վրացագիտություն մասնագիտությամբ։ Ուսումնառությունն անցել է Վրացական ԽՍՀ ԳԱ Ձեռագրերի ինստիտուտում` ակադեմիկոս Ե. Պ. Մետրևելու ղեկավարությամբ։ |
Հետազոտությունների ոլորտները
| Հայոց պատմություն, հայ-վրացական, հայ-ռուսական հարաբերություններ, վրացական ուղեգրությունների ուսումնասիրություն, հայկական գաղթավայրերի պատմություն, Հայաստանի, հայոց եկեղեցու և Արցախի պատմություն |
Մասնագիտական գործունեություն
| 1977-1985 թթ․ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող, |
| 1982 թ. «Հայերը Մերձավոր Արևելքում ըստ վրաց ուղեգրությունների» թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, |
| 1985-1995 թթ․ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, |
| 1995-1996 թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ «Քրիստոնյա Արևելք» բաժնի վարիչ, |
| 1999-2003 թթ. «ՀՀ ԳԱԱ Պատմա-բանասիրական հանդես»-ի խմբագրի տեղակալ, |
| 2002-2013 թթ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ գիտական գծով փոխտնօրեն, |
| 2006 թ. «Հայ-ռուս-վրացական հարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին» դոկտորական ատենախոսության պաշտպանություն, |
| 2013- 2017թթ․ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության» բաժնի վարիչ, |
| 2007 – 2017թթ․ ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան) ավագ գիտնական-վերլուծաբան, |
| 1995-2017 թթ. Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Մխիթարյան միաբանության Երևանի վարժարանի և «Դավիթ Անհաղթ» համալսարանի դասախոս, |
| 2013-2017թթ․ ՀՀ ԳԱԱ «Բանբեր հայագիտության» միջազգային հանդեսի գլխավոր խմբագիր։ |
Պարգևատրումներ, մրցանակներ, դրամաշնորհներ
| 2010 թ․ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ, |
| 2010 թ․ ՌԴ «150 лет со дня рождения К. Мечиева» հուշամեդալ |
| 2011 թ․ «20 лет провозглашения Нагорно-Карабахской Республики» հուշամեդալ |
Մասնագիտական անդամակցություն
| «Հայաստանի պատմագետների միության» հասարակական կազմակերպության անդամ, մի շարք գիտական և խմբագրական խորհուրդների անդամ, |
| ՀՀ Նախագահին առընթեր Ներման հանձնաժողովի անդամ, |
| ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում գործող 056 «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» մասնագիտական խորհրդի անդամ և գիտական քարտուղար։ |
Գիտական գործունեություն
| ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (հղում) |
Հրատարակած գրքերի ցանկ
| Վրացական ուղեգրությունները և նրանց տեղեկությունները հայերի մասին, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1981, [12 մամուլ]։ Գրախոսություն՝ Հ․Գ․ Մարգարյանի, «Պատմա-բանասիրական հանդես», 1982, թիվ, 2 (97), էջ 218–220): |
| Армяно-русские отношения в XVIII веке (1760–1800 гг.), (Сборник документов), т. IV Под редакцией М.Г. Нерсисяна, Ереван, 1990 [37 մամուլ, կազմողներ՝ Ա․ Ալեքսանյան, Վ․ Մարտիրոսյան, Մ․ Ներսիսյան, Պ․Չոբանյան]։ (հղում) |
| Ակակի Շանիձե, Հին վրացերենի քերականություն, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1983, [14 մամուլ, թարգմանություն վրացերենից` Հ․Գ․ Մարգարյանի աշխատակցությամբ]: |
| Մակար եպս․ Բարխուտարեանց, Աղուանից երկիր եւ դրացիք․ Արցախ, Երևան, «Գանձասար», 1999, 412 էջ [Բնագիրը կազմեց Պ․ Չոբանյանը առաջաբանով և անվանացանկերով]: (հղում) |
| Հայ-ռուս-վրացական փոխհարաբերությունները ԺԸ դարի երկրորդ կեսին, Մայր Աթոռ Ս․ Էջմիածին, 2006, 560 էջ։ (հղում) |
| Կյանքի, գիտական, գիտակազմակերպչական գործունեության համառոտ ակնարկ, – տե´ս «Վլադիմիր Բախշիի Բարխուդարյան» (Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության № 62), Երևան, 2008, էջ 9–25։ [Համահեղինակ՝ Ա․ Մելքոնյան]։ |
| «Հայաստանի հարակից երկրների պատմություն», չորս հատորով, հատոր II. Միջին դարեր / քառահատորյակի գլխ․ խմբ․ Ռ․ Սաֆրաստյան, Երևան, «Զանգակ», 2016, էջ 153–166, 343–381, 489–526: [Համահեղինակ և սույն հատորի խմբագիր]։ |
| «Հայոց պատմություն», հատոր III Նոր ժամանակաշրջան (XVII դարի երկրորդ կես – 1978 թ.), գիրք առաջին (XVII դարի երկրորդ կես – XIX դարի վերջ) / գլխ․ խմբ․ Ա․ Մելքոնյան, – Երևան, «Զանգակ-97», 2010, էջ 52–59, 64–69, 86–104։ [Համահեղինակ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի բազմահատորյակի]: |
| Օտար աղբյուրները Անիի մասին (X – XIX դդ․), Երևան, «Գիտություն», 2011 թ․, 166 էջ: [Կազմող խմբի անդամ և պատասխանատու խմբագիր}: |


