ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Գևորգյան Աշխենիկ Սուրենի
ՄասնագիտույունԱրևելագետ
ՊաշտոնԱվագ լաբորանտ

Կրթություն

2013-2019 ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, իրանագիտություն բաժին

Հետազոտությունների ոլորտները

Իրան-Հնդկաստան հարաբերությունների դինամիկան 1979-2020 թվականներին, Իրան-Հնդկաստան տնտեսական, քաղաքական հարաբերությունների զարգացումն ու խնդիրները, Իրան-Հնդկաստան տրանսպորտային հաղորդակցությունը։

Գործառույթները

Ավագ լաբորանտ, Իրանի բաժնի հայցորդ

Վերապատրաստումներ

ԻԻՀ Թեհրանի Ալամե Թաբաթաբայի համալսարանում՝ «Սաադի» հիմնադրամի կազմակերպած ամենամյա դասընթաց (հուլիսի 30-սեպտեմբերի 1, 2016, Թեհրան)։
Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարան, ամառային դպրոց «Большой Кавказ: пространство межкультурного диалога и сотрудничества» խորագրով (հուլիսի 2-ից հուլիսի 8-ը, 2023)։
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) կազմակերպած և Գորչակովի ֆոնդի կողմից ֆինանսավորված «InteRussia» գիտահետազոտական վերապատրաստման ծրագիր (հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 3-ը, Մոսկվա)։

Զեկուցումներ

«Մարտահրավերներն Իրան-Հնդկաստան էներգետիկ համագործակցության ոլորտում»-23.03.2023, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ։
«Հնդկահայ համայնքի թուլացուման և Հնդկաստանից հեռանալու պատճառները»-19․12․2022, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, «Միգրացիոն գործընթացները հայկական լեռնաշխարհում հնագույն շրջանից մինչև 20-րդ դարասկիզբ» գիտաժողովի շրջանակներում։
“Iran and India's interests and divergences in the International North-South Corridor ”-01.12.2023-MGIMO, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) կազմակերպած և Գորչակովի ֆոնդի կողմից ֆինանսավորված «InteRussia» գիտահետազոտական վերապատրաստման ծրագրի շրջանակներում։

Գիտաժողովների մասնակցություն

«Большой Кавказ: пространство межкультурного диалога и сотрудничества»-Северо-Кавказский федеральный университет 02-08 июля 2023 г.,
IX международный научно-экспертный форум «Примаковские чтения», "Горизонты постглобализации", Москва 27−28 ноября 2023․
Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) կազմակերպած և Գորչակովի ֆոնդի կողմից ֆինանսավորված «InteRussia» գիտահետազոտական վերապատրաստման ծրագրի շրջանակներում՝ ամփոփիչ կլոր-սեղան քննարկում։
«Միգրացիոն գործընթացները հայկական լեռնաշխարհում հնագույն շրջանից մինչև 20-րդ դարասկիզբ» գիտաժողով, ՀՀ ԳԱԱ աչևելագիտության ինստիտուտ, 19․12․2022։

Գիտական գործունեություն

Գիտական թեման՝ «Իրան-Հնդկաստան հարաբերություններ, 1979-2020 թթ.»։
Հետազոտության ոլորտները՝ Իրանի և Հնդկաստանի միջև երկկողմ կապերի հետագծի և զարգացումների ուսումնասիրում։ Տարբեր միջազգային կազմակերպությունների և ռազմավարական նախագծերի շրջանակներում նրանց համագործակցության հետազոտում և գնահատում։ Երկու երկրների միջև համագործակցության խոչընդոտների և հեռանկարների ուսումնասիրություն, տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս համագործակցության բնույթի հետազոտություն։

Հրատարակված հոդվածների ցանկ

Իրան-Հնդկաստան դիվանագիտական հարաբերությունների սկզբնավորման շուրջ, Մերձավոր Արևելք, Հոդվածների ժողովածու 16, Երևան 2023, էջ 135-148: