ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES
Ինճիկյան Հովհաննես

1913-1990

ՄասնագիտությունՊատմաբան
ՊաշտոնՓոխտնօրեն
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Կոչումպրոֆեսոր

Կրթություն

1939 թ. ավարտել է Մոսկվայի փիլիսոփայության, գրականության և պատմության ինստիտուտ

Հետազոտությունների ոլորտները

Օսմանյան կայսրության սոցիալ-տնտեսական պատմություն
Թուրքիայի նոր և նորագույն պատմության
Հայ-թուրքական հարաբերություններ
Ցեղասպանագիտություն

Մասնագիտական գործունեություն

1939-1941 թթ.՝ Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվան Ռազմա-քաղաքական ակադեմիայի դասախոս։
1941-1945 թթ.՝ մասնակցություն Հայրենական Մեծ Պատերազմին։
1946 թ․՝ Երևանի Ռուսական մանկավարժական ինստիտուտի դասախոս։
1947-1955 թթ.՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԿԿ Կենտկոմի պատասխանատու աշխատակից։
1954 թ․՝ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն։
1955-1957 թթ.՝ Երևանի Վ․ Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի և ԵՊՀ դոցենտ։
1959-1971 թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության սեկտորի վարիչ:
1964-1968 թթ․՝ ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիր։
1964 թ․՝ նամակ-առաջարկ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յա․ Զարուբյանին կառուցել հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի եւ դարձնել այն հիշատակի վայր ապագա սերունդների համար (Ծ. Աղայանի և Ջ. Կիրակոսյանի հետ համատեղ)։
1971-1984 թթ․՝ ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն։
1974 թ․՝ դոկտորակոն ատենախոսության պաշտպանություն։
1984 թ․՝ պրոֆեսոր։
1984-1990 թթ․՝ ՀԽՍՀ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։
Ասիայի և Աֆրիկայի համերաշխության խորհրդային կոմիտեի և նրա վարչության անդամ։
Ասիայի և Աֆրիկայի երկրների համերաշխության հայկական կոմիտեի նախագահ։

Պարգևատրումներ, մրցանակներ, դրամաշնորհներ

«Հայրենական պատերազմի շքանշան», ԽՍՀՄ
«Մարտական ծառայությունների համար» մեդալ, ԽՍՀՄ
«Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, ԽՍՀՄ
«Կովկասի պաշտպանության համար» մեդալ, ԽՍՀՄ
«1941–1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ, ԽՍՀՄ

Գիտական գործունեություն

Ինճիկյան Հ. Գ. Բոգդան Կնունյանց, Երևան, 1957:
Инджикян О. Г., К оценке младотурецкого движения (Б. Кнунянц о младотурецкой революции), - Արևելագիտական ժողովածու, II, Երևան, 1964:
Инджикян О. Г., Буржуазия Османской империи. Ереван, 1971.
Ինճիկյան Հ. Գ., Եվ հեղափոխությունը դատեց, Երևան, 1978:
Инджикян О. Г., К вопросу об экономическом отставании Османской империи, - Արևելագիտական ժողովածու, X, Երևան, 1979:
Ինճիկյան Հ. Գ., XX դ. սկզբի հայ հասարակական քաղաքական կյանքը Բ. Կնունյանցի գնահատմամբ, - «Լրաբեր հասարակական գիտությունների», 1979, 8:
Ինճիկյան Հ. Գ., Օսմանյան կայսրության անկման սոցիալ-տնտեսական պատճառների մասին, - «Լրաբեր հասարակական գիտությունների», 1982, 10:
Ինճիկյան Հ. Գ., Օսմանյան կայսրության անկումը, Երևան, 1984:
Инджикян О. Г., Армянский вопрос и советско-турецкие отношения, - «Լրաբեր հասարակական գիտությունների», 1988, 6:
Ինճիկյան Հ. Գ., Սոցիալական հոգեբանությունը և ցեղասպանությունը, Երևան, 1995: