ՀՀ ԳԱԱ ԱԻ և ՀՀ ԱԱԾ Գիտաուսումնական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանկաներում ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Ակադեմիկոսը հանդիպման ընթացքում հանդես եկավ «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա» թեմայով զրույց-դասախոսությամբ:
Հանդիպմանը մասնակցեցին Գիտաուսումնական կենտրոնի ունկնդիրներն ու դասախոսները, ինչպես նաև Ծառայության այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Այն անցավ հետաքրքիր ու աշխույժ քննարկման, հարցուպատասխանի ձևաչափով: