Սույն թվականի նոյեմբերի 6-8-ը ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության «Օրբելի» կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Հայաստան-Իրան. Համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողով։
Աշխատաժողովին մասնկացում էին առաջատար հետազոտողներ Հայաստանից և Իրանից։ Աշխատաժողովին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գտաշխատողներ բ․գ․թ․, դոցենտ, առաջատար գիտաշխատող Հասմիկ Կիրակոսյանը, բ․գ․թ․, դոցենտ, գիտաշխատող Արտյոմ Տոնոյանը, բ․գ․թ․, դոցենտ, գիտաշխատող Արմեն Իսրայելյանը, պ․գ․թ․, գիտաշխատող Գեորգի Միրզաբեկյանը, հայցորդ Աշխեն Գևորգյանը։ Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Հայ և իրանցի մասնագետները ներկայացրին և համակողմանիորեն քննարկեցին աշխարհաքաղաքական ներկա իրողությունների պայմաններում ՀՀ տարածաշրջայնացման և ԻԻՀ հարևանության քաղաքականությունները, տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա ազդող գործոնները, ՀՀ-ԻԻՀ տնտեսական համագործակցության և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։ Աշխատաժողովի ընթքացքում անդրադարձ կատարվեց հայ-իրանական պատմամշակութային կապերին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից լրատվական, ժողովրդական դիվանագիտության նշանակությանը ևս։ Աշխատաժողովի ընթացքում ընդգծվեց հայ-իրանական երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ նմանատիպ աշխատաժողովների կազմակերպման և երկու երկրների գիտական կառույցների և մասնագետների միջև համագործակցության խորացման կարևորության մասին։