ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում հյուրըկալվեց ԻԻՀ գիտությունների ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի վարիչ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Մկրտիչ Թումանյանը։

Այցի ընթացքում քննարկվեց 2023 թվականին երկու երկրների ակադեմիաների միջև կնքված համագործակցության հուշագիրը և Մ․ Թումանյանը ընդգծեց, որ Արևելագիտության ինստիտուտը կարող է կամուրջ դառնալ ՀՀ և ԻԻՀ գիտական ինստիտուտների միջև։ ԳԱԱ ԱԻ տնօրենի ժ/պ Գոհար Իսկանդարյանը հավելեց, որ համագործակցության ուղղությամբ մշակված "ճանապարհային քարտեզը" կնպաստի երկու երկրների գիտական ոլորտների համագործակցության խորացմանը։