Սույն թվականի նոյեմբերի 18-ին «Եվրասիայի և Աֆրիկայի ժողովուրդների ասամբլեա» կազմակերպության հրավերով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը մասնակցել և զեկույցով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի Խանտի-Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցած հանրային դիվանագիտության խոշոր միջազգային գիտաժողովի շրջանակներում։
«Յուրաքանչյուրի պատասխանատվությունը ընդհանուր ապագայի համար» խորագրով գիտաժողովին մասնակցել են 30 երկրների 100-ից ավելի ներկայացուցիչներ: Գիտաժողովի շրջանակներում ակադեմիկոս Ռ․ Սաֆրաստյանը հետաքրքիր քննարկում է ունեցել նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունում Չինաստանի պատվիրակների հետ: