ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթի արդյունքները:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանի ներկայացրած ծրագիրը՝ «Ժամանակակից Ադրբեջանի կիրառական ուսուﬓասիրություններ» թեմայով (ծածկագիր՝ 24LCG-6A016):
Հետազոտական ծրագիրը միտված է ՀՀ անվտանգության կարիքներից բխող և դրանց համապատասխան ժամանակակից Ադրբեջանի կիրառական ուսումնասիրությունների խնդրավորմանը, մոդելավորմանը և իրականացմանը:
Այս ծրագրի նպատակն է ժամանակակից Ադրբեջանի՝ ներքին ու արտաքին քաղաքականության առանձնահատկություններին, էթնիկ, կրոնական և լեզվական քարտեզի փոխակերպումներին, ինքնութենական, գաղափարախոսական լանդշաֆտին, անվտանգությանը վերաբերող առարկայական հարցերի ինվենտարիզացիան (ցուցակագրում), խնդրավորումը, մոդելավորումը և դրանցից բխող կիրառական հետազոտությունների համակարգված իրականացումը։