Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի (ԵԳԱԾ) իրականացրած «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթի» արդյունքները ամփոփվել են:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի կրտսեր գիտաշխատող Վերոնիկա Թորոսյանի և Իրանի բաժնի հայցորդ Աշխեն Գևորգյանի ներկայացրած ծրագիրը՝ «Իրան-Թուրքիա մրցակցային քաղաքականությունը Հարավային Կովկասում. Հայաստանի անվտանգային ռիսկերն ու հնարավորությունները» թեմայով:
Հետազոտությունը միտված է ուսումնասիրել Իրան-Թուրքիա հարաբերությունների զարգացումները և դրանց հակասական շահերը Հարավային Կովկասում։ Հետազոտության նպատակն է համապարփակ պատկերացում տալ Իրան-Թուրքիա զարգացող մրցակցության և Հայաստանի անվտանգության վրա դրա հետևանքների մասին, հատկապես Իրանում վերջին նախագահական ընտրությունների լույսի ներքո: