
Ս․թ․ մայիսի 27-ին Արևելագիտության ինստիտուտ ՊՈԱԿ-ում հյուրընկալվել է «Elsevier» ընկերության Արևելյան Եվրոպայի հետազոտական վերլուծական լուծումների հաշվետու ղեկավար Ջորջիա Նիկոլինին, որը ներկայացնում է ընկերության հետազոտական վերլուծական լուծումները Հայաստանում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելագիտության ինստիտուտի՝ «Scopus» գիտաչափական շտեմարանում ինստիտուցիոնալ պատկանելիության (affiliation) տեսանելիության և ներկայացվածության հարցերը, ինչպես նաև «Elsevier»-ի կողմից առաջարկվող հետազոտական վերլուծական ծառայություններն ու գործիքները։ Անդրադարձ է կատարվել նաև գիտական գործունեության միջազգային ներկայացվածությանն ու Ինստիտուտի գիտական արդյունքների տեսանելիության բարձրացմանն առնչվող մի շարք ընթացիկ հարցերի։
Հանդիպումը միտված էր Արևելագիտության ինստիտուտի գիտական արդյունքների միջազգային տեսանելիության ընդլայնմանը, «Scopus» հարթակում ինստիտուցիոնալ ներկայացվածության բարելավմանը և միջազգային գիտական միջավայրում գիտահետազոտական գործունեության առավել արդյունավետ ներկայացմանը։


