ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Արաբագիտական հետազոտությունները ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից է: Արաբական երկրների բաժնում հետազոտվում են արաբական տարբեր երկրների (Սիրիա, Եգիպտոս, Լիբանան, Սաուդյան Արաբիա և Ծոցի այլ երկրներ, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներ և այլն) նոր և նորագույն շրջաններն ընդգրկող ներքաղաքական գործընթացները, սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր հիմնահարցերը: Երկրագիտական հետազոտություններին զուգահեռ՝ բաժնի շրջանակներում ուսումնասիրվում են միջարաբական հարաբերությունները, որոնք միջազգային հարաբերությունների կարևոր բաղադրիչ են և մեծապես պայմանավորում են տարածաշրջանային զարգացումները, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական արդի միտումներն ու դրսևորումները, արաբական երկրներ-տարածաշրջանային պետություններ՝ Իրան, Թուրքիա և արաբական երկրներ-գլոբալ դերակատարներ հարաբերությունները, արդի փուլում տարածաշրջանում տեղի ունեցող  կերպափոխման գործընթացները: Հատուկ ուսումնասիրության առարկա են իսլամական արմատականության տարբեր դրսևորումները, իսլամական ծայրահեղական խմբավորումների գործունեությունը, իսլամական արմատականությամբ պայմանավորված անվտանգային և ահաբեկչությանն առնչվող հիմնախնդիրները, արաբական-իսլամական տարբեր կազմակերպությունների գործունեությունը՝ Արաբական պետությունների լիգա, Իսլամական համագործակցության կազմակերպություն (նախկինում՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպություն) և այլն: Բաժնում ուսումնասիրվում են նաև արաբական մի շարք երկրների հայ համայնքները, դրանց ձևավորման, կայացման առանձնահատկությունները, այդ երկրներում տեղի ունեցող արդի փոփոխությունների առանցքում համայնքների առջև ծառացած մարտահրավերներն ու հիմնախնդիրները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն-արաբական տարբեր երկրների հարաբերությունների առանձնահատկությունները:

Արաբական երկրների բաժինը Ինստիտուտի հանգուցային ստրորաբաժանումներից մեկն է: Բաժնի կարևորագույն ռազմավարական խնդիրներից է ձևավորված գիտական և ակադեմիական ավանդույթների պահպանումը, արաբագիտական-պատմագիտական դպրոցի բնականոն զարգացման ապահովումը, ոլորտի արդյունավետ համակարգումն ու խթանումը, արաբագիտական հետազոտությունների միջազգայնացումն ու գիտակիրառական ուսումնասիրությունների ընդլայնումը:


Հարությունյան Լիլիթ Միշայի
Բաժնի վարիչ
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ


Գասպարյան Արամ Աշոտի
Առաջատար գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու
Կարդալ ավելին


Գևորգյան Գոռ Գևորգի
Ավագ գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ


Վարդանյան Գրիգոր Կարապետի
Ավագ գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու
Կարդալ ավելին


Թամրազյան Անուշ Հրաչյայի
Կրտսեր գիտաշխատող
Կարդալ ավելին