ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Արևելագիտության ինստիտուտում անցկացվում են պարսկերենի անվճար դասընթացներ, որոնք վարում է Իրանից ժամանած կամավոր մասնագետը՝ Ալիրեզա Ադկանյանը, ով Հայաստան է ժամանել Հայ կամավորական կորպուս (Armenian Volunteer Corps- AVC) կազմակերպության կողմից: Դասընթացներին մասնակցում են ինչպես ուսանողներ, այնպես էլ պարսկերեն լեզվով և իրանական մշակույթով հետաքրքրվող անձինք։

 Պարսկերենը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի՝ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից և այս իմաստով դասընթացները բացառիկ հնարավորություն են ուսումնասիրելու պարսկերեն լեզուն հենց իրանցի մասնագետի ուղղորդմամբ՝ խթանելով Հայաստան-Իրան երկկողմ կրթական կապերը։