
2024 թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում գործող ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 006 «Համաշխարհային պատմություն» մասնագիտական խորհրդում պաշտպանած երեք ատենախոսները՝ Ռեգինա Գալուստյանը (թեման՝ «Եվրոպական մտքի դերը «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գաղափարախոսության ձևավորման գործընթացում և դրա ազդեցությունը Հայոց ցեղասպանության վրա», պաշտպանել է է.00.02 «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ), Գոռ Արտուրի Հովհաննիսյանը (թեման՝ «Քաղաքական ինքնության փոփոխության դինամիկան Թուրքիայում 1920-ական-2023 թթ. Իսլամի և ազգայնականության սինթեզը», պաշտպանել է է.00 02 «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ), Վահե Հակոբի Հակոբյանը (թեման՝ «Իբրահիմ ալ-Հալաբիի “Multaqa al-Abhur” («Ծովերի միաձուլում») աշխատության ազդեցությունը հանաֆիական կրոնասիրական դպրոցի զարգացման պատմության վրա. Ձեռագրերի համեմատական վերլուծություն», պաշտպանել է է.00 05 «Պատմագրություն, աղբյուրագիտություն» մասնագիտությամբ), ԲԿԳԿ-ի կողմից ստացել են պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի իրենց դիպլոմները: