ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025 թ․ հունիսի 12-ին հեռավար ձևաչափով ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի և Վրաստանի Իլիայի պետական համալսարանի Գեորգի Ծերեթելի անվան Արևելագիտության ինստիտուտի միջև։

Վրաստանի կողմից հուշագիրը ստորագրել է Գեորգի Ծերեթելի անվան Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆ․ Գեորգի Սանիկիձեն, իսկ Հայաստանի կողմից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․ դոցենտ Գոհար Իսկանդարյանը։

Հուշագիրը նպատակ ունի խթանել և զարգացնել երկկողմ գիտական համագործակցությունը՝ հիմնվելով հավասարության ու փոխադարձ շահերի վրա։ Կողմերը պայմանավորվել են իրականացնել գիտաշխատողների փոխանակում, համատեղ հետազոտություններ ու հրատարակություններ, ասպիրանտների փոխանակում ու գիտական համատեղ ղեկավարում։ Նախատեսվում է կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ, ամառային դպրոցներ, ինչպես նաև տեղեկություն փոխանակել գիտական ձեռքբերումների և ընթացիկ նախագծերի վերաբերյալ։  

Հուշագիրը հիմք է դնում ապագա համագործակցության համար և կարևոր քայլ է տարածաշրջանային ակադեմիական համագործակցության ամրապնդման և արևելագիտության ոլորտում նոր հնարավորությունների բացման ուղղությամբ։