ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

Սույն թվականի հունիսի 30-ին Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ գիտական քննարկում՝ «Իրան-Թուրքիա մրցակցային քաղաքականությունը Հարավային Կովկասում․ ռիսկեր և հնարավորություններ» թեմայով։ Քննարկվեցին Թուրքիա-Իրան մրցակցային ոլորտները և խնդիրները Հարավային Կովկասում և դրանց ազդեցությունը տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա: Քննարկումը կազմակերպվել էր ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ» ծրագրի կողմից ֆինանսավորվող համանուն հետազոտական թեմայի ուսումնասիրության շրջանակներում (ծրագրի շահառուներ՝ Թուրքիայի բաժնի կրտսեր գիտաշխատող Վ․ Թորոսյան, Իրանի բաժնի ավագ լաբորանտ Ա․ Գևորգյան)։ Գիտական քննարկմանը մասնակցում էին թեմայի ուսումնասիրությամբ հետաքրքրվող հետազոտողներ Արևելագիտության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, «Օրբելի» հետազոտական կենտրոնից։