
2025 թ․ հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ աշխատանքային հանդիպում ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Իսկանդարյանի և Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վադիմ Մուխանովի միջև։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության նոր հնարավորություններին ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Ամփոփվեցին նախորդ տարիների ձեռքբերումներն ու գիտական միջոցառումները, ընդգծվեց դրանց գիտական և քաղաքական կարևորությունը։ Փոխադարձ պատրաստակամություն հայտնվեց շարունակել և զարգացնել գիտական համագործակցությունը տարբեր ուղղություններով։ Կողմերը կարևորեցին Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանի արդի անվտանգությանն անչվող հրատարակությունների իրականացումը ևս։ Վ․ Մուխանովը հանգամանորեն ներկայացրեց Պրիմակովի ինստիտուտի հետազոտակական ուղղությունները։ Հանդիպման ավարտին ռուսաստանցի հետազոտողը ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտին նվիրեց Պրիմակովի ինստիտուտի՝ վերջին տարիներին տպված գիտական գրականությունը։
Միջոցառմանը մասնակցում էին՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Արաքս Փաշայանը, Քրիստոնյա Արևելքի բաժնի ավագ գիտաշխատող պ․գ․թ․, դոցենտ Գոհար Մխիթարյանը։


