ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

2025 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն դոցենտ Գոհար Իսկանդարյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Գորիսի, Վանաձորի, Շիրակի և Գավառի պետական համալսարանների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ինստիտուտի և նշված բուհերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են կրթական և գիտական ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով հետևյալ ուղղություններին․

համատեղ գիտահետազոտական ծրագրերի մշակում և իրականացում,

գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում,

երիտասարդ հետազոտողների ներգրավում Արևելագիտության ինստիտուտի նախագծերում։

Տնօրեն Գոհար Իսկանդարյանը ընդգծել է Ինստիտուտի պատրաստակամությունը՝ աջակցելու մարզային բուհերի գիտական ներուժի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և փորձագիտական աջակցություն։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մշակել համագործակցության հստակ ճանապարհային քարտեզ՝ նպատակ ունենալով ստորագրել փոխըմբռնման հուշագրեր և ձևավորել երկարաժամկետ գործընկերություն՝ գիտական համագործակցության և փորձի փոխանակման համատեքստում։