ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
2025 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Երիտասարդ արևելագետների 44-րդ գիտաժողովը։
Այս տարի Արևելագիտության ինստիտուտը կրկին միավորեց երիտասարդ հետազոտողների տարբեր գիտական ոլորտներից, ինստիտուտներից և բուհերից։ Ներկայացված զեկույցներում մասնակիցներն անդրադարձան արևելագիտության արդիական և բազմակողմանի խնդիրներին։ Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտների, Պատմության ինստիտուտի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Արվեստի ինստիտուտի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի, Հայ-ռուսական համալսարանի, Մատենադարանի երիտասարդ հետազոտողներ։