
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողը մասնակցել է Սոֆիայի համալսարանում կազմակերպված միջազգային գիտաժողովին։
2025 թ. հոկտեմբերի 14–18-ը Սոֆիայի Սբ․ Կլիմենտ Օհրիդսկիի անվան համալսարանի Դասական և ժամանակակից փիլիսոփայության ֆակուլտետի Ճապոնագիտության ուսումնասիրությունների ամբիոնի հրավերով ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտքարտուղար, ճապոնագետ, պ․գ․թ․ Եվա Հարությունյանը մասնակցել է ամբիոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին՝ «Փոփոխվող աշխարհում բուլղարական ճապոնագիտությունը. Սոֆիայի համալսարանում ճապոնագիտության ուսումնասիրման 35 տարին» (Bulgarian Japanology in a Changing World: 35 Years of Japanese Studies at Sofia University)։
Գիտաժողովի շրջանակում Հարությունյանը հանդես է եկել գիտական զեկույցով՝ «Պրոակտիվիզմի խթանումը․ էներգետիկ անապահովությունն ու Ճապոնիայի անվտանգության քաղաքականության զարգացումը Մերձավոր Արևելքում» (Fueling Proactivism: Energy Insecurity and the Evolution of Japan’s Security Policy in the Middle East) վերնագրով։ Զեկույցում նա ներկայացրել է վերջին շրջանի իր հետազոտության արդյունքները՝ վերլուծելով Ճապոնիայի էներգետիկ անապահովության և անվտանգության քաղաքականության փոխկապակցվածության հիմնախնդիրները Մերձավոր Արևելքի տարածաշրջանային համատեքստում։


