ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Լևոն Հովսեփյանը ս/թ հոկտեմբերի 23-26-ը Ավստրիայի Ազգային պաշտպանական ակադեմիայի հրավերով Ավստրիայում (Ռեյխենաու/Ռաքս) մասնակցել է «Այսօր և վաղը․ խաղաղության հեռանկարները և զարգացող տեխնոլոգիաների թակարդները» խորագրով Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի «Տարածաշրջանային կայունությունը Հարավային Կովկասում հետազոտական խմբի» 30-րդ աշխատաժողովին։

Որպես հրավիրյալ զեկուցող՝ աշխատաժողովին հանդես է եկել «Գոյաբանական անվտանգությունը, հակամարտությունը և հետպատերազմական խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասում» վերտառությամբ զեկուցմամբ, որում անդրադարձ է կատարել Ադրբեջանի գոյաբանական անվտանգության խնդիրներին և այդ համատեքստում 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրից հետո Ադրբեջանի իշխող էլիտայի քաղաքական դիսկուրսի առանձնահատկություններին և ռազմավարությանը։