2023-2024 ուստարվա ընդունելություն մագիստրատուրայում
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2023-2024 ուստարվա ընդունելություն մագիստրատուրայում Հավելյալ տեղեկություններ
Ուշադրություն! Հնարավորություն մեկ կիսամյակ սովորելու Իտալիայի Բոլոնիայի համալսարանում!
Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2023-2025 ուստարիների ընթացքում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտության ամենաբարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողը հնարավորություն կունենա մեկ կիսամյակ սովորելու Իտալիայի Բոլոնիայի համալսարանում:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի արևելագիտության ամբիոնը հիմնադրվել է 2008 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր պատմագիտության կարևորագույն ճյուղերից մեկի՝ արևելագիտության բնագավառում որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են ՝
«Արևելագիտություն» մասնագիտությամբ պատրաստել բարձր որակավորմամբ մագիստրոսներ, մշակել կադրերի պատրաստման ժամանակակից մեթոդներ, արևելագիտության բնագավառում իրականացնել գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտություններ, պատրաստել գիտական կադրեր, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, կատարելագործել ուսուցման բովանդակությունը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ: Մագիստրատուրայում ուսանելու ընթացքում ուսանողները կստանան խորացված և համակարգված գիտելիք Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և ժողովուրդների հին, միջնադարյան, նոր ու նորագույն շրջանների պատմության, մշակույթի, կրոնի վերաբերյալ: Հին Արևելքի պատմության և հինարևելյան դիցաբանության հիմնահարցերը ամբողջական կդարձնեն Մերձավոր և Միջին Արևելքի՝ որպես քաղաքակրթության բնօրրանի մասին ուսանողի պատկերացումները: Ուսանողը նաև խորացված գիտելիք կստանա ժամանակակից Թուրքիայի, Իրանի, Արաբական երկրների, Հարավային Կովկասի պատմության, քաղաքականության, տարածաշրջանային, միջազգային հարաբերությունների կարևորագույն հարցերի վերաբերյալ: