ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտը նախաձեռնում է «Հարավային Կովկաս. կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով, որը իրականացվում է ՀՀ ԳՊԿ 21T-5F218 ծրագրի շրջանակներում՝ 2023թ. նոյեմբերի 28-29-ին։
Գիտաժողովին կարող են մասնակցել Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներով հետաքրքրված գիանականներ, հետազոտողներ։
Աշխատանքային լեզուն՝ հայերեն, անգլերեն։
Խնդրում ենք զեկուցումների թեմաների սռաջարկությունները հակիրճ նկարագրականով (շուրջ 250 բառ) ներկայացնել ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը՝ conference@orient.sci.am. էլ. հասցեով։ Մասնագիտական հանձնաժողովը կուսումնասիրի թեմաների առաջարկությունները և ընտրված հայտատուներին կհրավիրի գիտաժողովին։
Ելույթները՝ գիտական հոդվածների տեսքով, կտպագրվեն ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի՝ ԲՈԿ-ի կողմից հաստատված ժողովածուում։
Գիտաժողովը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (ՀՀ, քաղաք Երևան, Մարշալ Բադրամյան, 24)։
Հրավիրող կողմը չի հոգում ճանապարհի և կեցության ծախսերը։