Հին Արևելքի բաժինը հիմնադրվել է 1970-ական թվականներին ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մի խումբ աշխատակիցների բազայի հիման վրա: Բաժնի ուսումնասիրություններն ընդգրկում էին Առաջավոր Ասիայի երկրների և ժողովուրդների պատմության և բանասիրության ամենատարբեր խնդիրներ, սկսած մ.թ.ա. IV հազարամյակից մինչև հելլենիստական դարաշրջան:
Դեռևս խորհդային տարիներին բաժինը լայն գիտական կապեր ուներ ԽՍՀՄ և արտերկրի գիտական կենտրոնների և առանձին մասնագետների հետ: Բաժնի աշխատակիցները պարբերաբար մասնակցում էին միջազգային համամիութենական գիտաժողովներին, ինչի վկայությունը բազմաթիվ արտասահմանյան պարբերականներում նրանց հրատարակած հոդվածներն ու մենագրություններն էին: 1970-ական թվականներից Արևելագիտության ինստիտուտում սկսեց հրատարակվել «Древний Восток» օտարալեզու պարբերականը (ընդհանուր 6 համար), որում իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի և արտերկրի բազմաթիվ հայտնի մասնագետներ:
Խորհրդային շրջանում Հին Արևելքի բաժինը համարվում էր հնագույն քաղաքակրթություններով զբաղվող 4 խոշոր գիտական կենտրոններից մեկը (Մոսկվայի, Լենինգրադի [ներկայիս Սանկտ Պետերբուրգ] և Թբիլիսիի հետ միասին):
Դեռևս 1970-ական թվականներից, Արևելագիտության ինստիտուտը որդեգրեց ԽՍՀՄ առաջատար գիտական կենտրոններում հինարևելյան լեզուներին վարժ տիրապետող որակյալ կադրեր պատրաստելու քաղաքականություն:
Հին Արևելքի բաժնում են աշխատել հայտնի սեպագրագետներ ակադեմիկոս Գ.Խ.Սարգսյանը, Ն.Վ.Հարությունյանը, Հ.Կարագյոզյանը, Վ.Խաչատրյանը, Ն.Մկրտչյանը, Մ.Խաչիկյանը, Ա.Մարտիրոսյանը և այլ բարձրակարգ մասնագետներ:
Հին Արևելքի բաժնի միջազգային հեղինակության բարձրացմանը մեծապես նպաստեց 2006 թ. սկսած եվրոպալեզու “Armenian Journal of Near Eastern Studies (Aramazd)” պարբերականի հրատարակությունը: Այն շարունակում է հրատարակվել մինչև օրս (վերջին 6 տարիներին` Օքսֆորդում` Անգլիա):
Բաժնի ներկայիս կազմի ուսումնասիրություններն ընդգրկում են խեթագիտությունը, ուրարտագիտությունը, ասսուրագիտությունը և հելլենիստական դարաշրջանը:
![]()
Քոսյան Արամ Վաղարշակի
Բաժնի վարիչ
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարդալ ավելին
![]()
Գրեկյան Երվանդ Համբարձումի
Առաջատար գիտաշխատող
պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ
Կարդալ ավելին
![]()
Ղազարյան Ռոբերտ Պետրոսի
Առաջատար գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կարդալ ավելին
![]()
Մանասերյան Ռուբեն Լևոնի
Առաջատար գիտաշխատող
պատմական գիտությունների դոկտոր
Կարդալ ավելին
![]()
Մարգարյան Երվանդ Հրանտի
Առաջատար գիտաշխատող
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կարդալ ավելին
![]()
Հմայակյան Հասմիկ Հարությունի
Ավագ գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Կարդալ ավելին
![]()
Խանզադյան Մարիամ Գագիկի
Գիտաշխատող
Կարդալ ավելին
![]()
Ցականյան Ռուսլան Արշակի
Գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու
Կարդալ ավելին
![]()
Վարդանյան Սոնա
Ավագ լաբորանտ
Ասպիրանտ
Կարդալ ավելին


