Պարույր Մուրադյան
| Մասնագիտույուն | Պատմաբան, կովկասագետ |
| Պաշտոն | Առաջատար գիտաշխատող |
| Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Կրթություն
| 1953-1958 Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան (իրանական) բաժին |
| 1960-1962 ասպիրանտուրա |
Հետազոտությունների ոլորտները
| Վրացագիտություն, կովկասագիտություն, հայկական բանասիրություն, իրանական բանասիրություն, աղբյուրագիտություն, վիմագրագիտություն, ձեռագրագիտություն։ |
Մասնագիտական գործունեություն
| 1958-1959 աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում՝ մատենագետ-գրադարանավարի պաշտոնով։ |
| 1960-1962 սովորել է Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում՝ ուսումնառությունը հիմնականում անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում՝ վրացագիտություն եւ կովկասագիտություն մասնագիտությամբ, ակադ. Կոռնելի Կեկելիձեի ղեկավարությամբ։ |
| 1963 մայիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները XVIII դարում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտ․ աստիճան։ |
| 1963-1970 սկզբում կրտսեր, ապա ավագ գիտաշխատող է եղել Մ․ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում։ |
| 1970 դոցենտի պաշտոնով աշխատանքի է հրավիրվել Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոն, վարել աղբյուրագիտական հատուկ դասընթացներ։ |
| 1976 համատեղել, ապա և պրոֆ․ Գ․ Սարգսյանի հրավերով տեղափոխվել է ԳԱ Արեւելագիտության ինստիտուտ հիմնադրելու և վարելու Կովկասագիտության և բյուզանդագիտության բաժինը (1995 թ․-ից՝ Քրիստոնյա Արևելքի բաժին)։ |
| 1986 պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով և ստացել պատմ․ գիտ․ դոկտորի գիտական աստիճան։ |
| 1989 ստացել է պրոֆեսորի կոչում։ |
| 1991-1992 ուս․ տարում պրոֆ․ Ք․ Հաննիկի կողմից հրավիրվել է Տրիրի համալսարան (Գերմանիա), կովկասագիտության դասընթաց է կարդալու համար։ |
| 1996 թողել է բաժնի վարիչի պաշտոնը։ |
| 1963-2003 եղել է մի շարք գիտական, գիտամեթոդական ու խմբագրական խորհուրդների անդամ։ Զեկուցումներով մասնակցել է բազում հայագիտական, կովկասագիտական և արևելագիտական միջազգային գիտաժողովների, սիմպոզիումների ու կոնգրեսների։ |
| 2002-2003 համատեղությամբ աղբյուրագիտություն է դասավանդում «Հրաչյա Աճառյան» համալսարանի արևելագիտության բաժնում։ |
Պարգևատրումներ, մրցանակներ, դրամաշնորհներ
| 1989 թ․ արժանացել է Մեսրոպ Մաշտոցի մրցանակի։ |
Հրատարակված հոդվածների ցանկ
| Սայաթ-Նովան ըստ վրացական աղբյուրների, Երևան, 1963։ |
| (հղում) |
| Վրաց ժամանակագրություն (1207-1318), թարգմ. հին վրացերենից, առաջաբան և ծանոթագր. Պ․ Մուրադյանի, Երևան, 1971։ |
| (հղում) |
| Հայաստանի վրացերեն արձանագրությունները, աղբյուրագիտական քննություն, Երևան, 1977։ |
| (հղում) |
| Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները։ Երևան, 1982։ |
| (հղում) |
| Վրաստանի հայերեն արձանագրությունները, Քարթլի և Կախեթ: Армянская эпиграфика Грузии. Картли и Кахети. Երևան, 1985։ |
| (հղում) |
| Սուրբ Շուշանիկի վկայաբանությունը։ Երևան, 1996։ |
| (հղում) |
| Հայաստանը և Քրիստոնյա Արևելքը, պատմ. խմբագիր` Պ. Մուրադյան։ Երևան, 2000։ |
| (հղում) |
| Ակադեմիկոս Նիկողայոս Մառ, ծննդյան 140 և մահվան 70 ամյակների տարելիցի ժողովածու, խմբագիր` Պ․ Մուրադյան, Երևան, 2005։ |
| (հղում) |
| Գագիկ Խ. Սարգսյան, Պատմագիտական հետազոտություններ, կազմեց և խմբագրեց` Պ․ Մուրադյանը, Երևան, 2006։ |
| (հղում) |
| Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի Քէօթուկը), Հայ եկեղեցու պատմութեան սկզբնաղբյուրներ, Ա, Երևան, 2007։ |
| (հղում) |
| Կովկասեան մշակութային աշխարհը եւ Հայաստանը, պրակ Ա։ Երևան, 2008։ (հղում) |
| Кавказский культурный мир и Армения, вып. II. Ереван, 2012. |
| (հղում) |
| Армянская эпиграфика Грузии. Тбилиси. Ереван, 1988. |
| (հղում) |
| История-память поколений. Проблемы истории Нагорного Карабаха. Ереван, 1990. |
| (հղում) |
| Հին Թիֆլիսի Հայոց եկեղեցիները, Հայ եկեղեցու պատմության սկզբնաղբյուրներ, Գ, ուսումնասիրություն և աղբյուրներ։ Երևան, 2009։ |
| (հղում) |
| Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Դ, Լևոն Մելիքսեթ-Բեկ, Երևան, 2010։ (հղում) |
| ԺԱ-ԺԳ դարերի հայ-վրացական դավանական խնդիրները և Մխիթար Գոշի «Առ վրացիսն» թուղթը, աղբյուրագիտական քննություն և բնագրեր։ Երևան, 2011։ |
| (հղում) |


