ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES OF NAS RA
Գրեկյան Երվանդ Համբարձումի
ՊաշտոնԱռաջատար գիտաշխատող
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Կոչումդոցենտ

Կրթություն

բարձրագույն

Հետազոտությունների ոլորտները

Ք.ա. II-I հազարամյակների Հայկական լեռնաշխարհի և Հին Արևելքի պատմություն և պատմական աշխարհագրություն, գրավոր (սեպագիր) մշակույթ, հոգևոր մշակույթ, սոցիալական հարաբերություններ և տնտեսություն, հնագիտություն և հնամիջավայր:

Մասնագիտական գործունեություն

2004-2022Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ:
2005-2021Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի հրավիրյալ դասախոս:
1999-առ այսօրԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Հին Արևելքի բաժնի առաջատար գիտաշխատող:
2018-առ այսօրՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայաստանի վաղ հնագիտության բաժնի առաջատար գիտաշխատող:

Գիտաժողովների մասնակցություն

Քաղաքաշինական միտքը Բիայնիլի-Ուրարտուում: Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան, Հանրապետական գիտաժողով նվիրված Կարո Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյա հոբելյանին: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, հուլիսի 17, 2017, Երևան:
Հալլեյի գիսաստղը և Խալդի աստծո Diniriaše-ն, Մեծամորյան ընթերցումներ I. Միջազգային գիտաժողով նվիրված Մեծամոր հնավայրի 2016 թ. պեղումների և դաշտային հետազոտությունների արդյունքներին, 27-28 սեպտեմբերի, 2017, Երևան – Մեծամոր:
Էթիունցիները ասորեստանյան սկզբնաղբյուրներու՞մ, «Ուեդուրիէթիունի երկրի հնագիտական ժառանգությունը»: Գիտաժողով նվիրված հայ ականավոր հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակին, 11-13 փետրվարի, 2020 թ., Երևան:
Նորահայտ վկայություններ ուրարտական գորգագործության մասին, «Կինը Արևելքում»: Միջազգային գիտաժողով, 22-23 սեպտեմբերի, 2022, Երևան:
Կլիմայական միգրանտները. «Կատակոմբային մշակույթ»-ի օրինակը: Հանրապետական գիտաժողով «Միգրացիոն գործընթացները Հայկական լեռնաշխարհում հնագույն շրջանից մինչև XX դարասկիզբ», 19 դեկտեմբերի, 2022, Երևան:

Մասնագիտական միություններ

Առաջավորասիական և կովկասյան հետազոտությունների ասոցիացիա, Երևան, Հայաստան, համահիմնադիր:
ISMEO — Associazione Internazionale di Studi sul Mediterraneo e l’Oriente (Միջերկրածովյան և Արևելքի ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիա), Հռոմ, Իտալիա, արտասահմանյան անդամ:

Հրատարակած գրքերի ցանկ

Ուրարտուի պետական դիցարանը: Բիայնիլի-Ուրարտու. աստվածներ, տաճարներ, պաշտամունք (կոլեկտիվ մենագրություն, համահեղինակներ` Միքայել Բադալյան, Նվարդ Տիրացյան, Ա. Պետրոսյան), Երևան, 7-75 էջ:
Պաշտամունքային կառույցները Բիայնիլի-Ուրարտուում: Բիայնիլի-Ուրարտու. աստվածներ, տաճարներ, պաշտամունք (կոլեկտիվ մենագրություն, համահեղինակներ` Միքայել Բադալյան, Նվարդ Տիրացյան, Ա. Պետրոսյան), Երևան, 76-109 էջ:
Ուրարտուի թագավորությունը: Ք. Ռադներ, Ն. Մյոլեր, Դ.Թ. Փոթս (խմբ.), Օքսֆորդի Հին Մերձավոր Արևելքի պատմություն, հատոր IV, Օքսֆորդ, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, էջ 769-864 (անգլերեն):

Հրատարակված հոդվածների ցանկ

«Գինի» բառն ուրարտերենում, «Էջմիածին», Վաղարշապատ, Մայր Աթոռ Սբ Էջմիածին, 2017, թիվ 1, էջ 41-54 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
Կառլ Ֆրիդրիխ Լեման-Հաուպտը և ուրարտական արքայացանկը. «Երեք Ռուսաներ»-ի խնդրի շուրջ, ՎԷՄ Համահայկական հանդես, Թիվ 2(58), ապրիլ-հունիս, էջ 23-37 (անգլերեն և ռուսերեն ամփոփումներով):
Հայկական լեռնաշխարհի բնակչության կրած մարդկային կորուստները ուրարտական արշավանքների շրջանում, «Հին և միջնադարյան Հայաստանը և իր հարևանները», Հոդվածների ժողովածու նվիրված Գագիկ Խորենի Սարգսյանի ծննդյան 90-ամյակին, «Արևելագիտությունը Հայաստանում», հատոր 3, Երևան, 2017, էջ 52-68 (անգլերեն ամփոփումով):
Քաղաքաշինական միտքը Բիայնիլի-Ուրարտուում, «Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան», Հանրապետական գիտաժողով նվիրված Կարո Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյա հոբելյանին (զեկուցումների հիմնադրույթներ), Երևան, 2017, էջ 48-52:
Առաջաբան, Պ. Ավետիսյան, Ե. Գրեկյան (խմբ.). Կամրջելով ժամանակներն ու տարածությունները. Հինարևելյան, միջերկրածովյան և հայկական հետազոտություններից հոդվածներ պատվելով Գրիգոր Արեշյանին ծննդյան վաթսունհինգ ամյակի կապակցությամբ: Օքսֆորդ, Արխեոպրես, էջ iii (համահեղինակ` Պ. Ավետիսյան) (անգլերեն):
Ուրարտական քաղաքների մակերեսի չափն ու բնակչության քանակը, Պ. Ավետիսյան, Ե. Գրեկյան (խմբ.). Կամրջելով ժամանակներն ու տարածությունները. Հինարևելյան, միջերկրածովյան և հայկական հետազոտություններից հոդվածներ պատվելով Գրիգոր Արեշյանին ծննդյան վաթսունհինգ ամյակի կապակցությամբ: Օքսֆորդ, Արխեոպրես, էջ 103-132 (անգլերեն):
Հալլեյի գիսաստղը և Խալդի աստծո Diniriaše-ն: Ա. Փիլիպոսյան (գլխ. խմբ.), Մեծամորյան ընթերցումներ 1 (Գիտական հոդվածների ժողովածու), Երևան, 2017, էջ 285-297 (անգլերեն ամփոփումով):
Քաղաքաշինությունը և քաղաքաշինական միտքը Բիայնիլի – Ուրարտուում: «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1 (207), Երևան, 2018, էջ 225-255 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
«Ոմանց սպանեցի, ոմանց կենդանի տարա»: Պատերազմի ազդեցությունը տեղի բնակչության վրա ուրարտական շրջանում: Ancient West & East, Լուվեն, հատոր 17, 2018, էջ 143-160 (անգլերեն).
Ուրարտական սեպագրական դպրոցը, ՎԷՄ Համահայկական հանդես, Թիվ 2(62), ապրիլ-հունիս, էջ 44-73 (անգլերեն և ռուսերեն ամփոփումներով):
Էրեբունի ամրոցը (Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ), «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3 (209), Երևան, 2018, էջ 38-68 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
Ուրարտական սեպագրական դպրոցի ծագման խնդիրը, Ուրարտական քաղաքների մակերեսի չափն ու բնակչության քանակը, Պ. Ավետիսյան, Ռ. Դան, Ե. Գրեկյան (խմբ.). Լեռլենի վրայով դեպի հեռուները: Ուսումնասիրություններ Հին Արևելքի պատմությունից և հնագիտությունից նվիրված Միրյո Սալվինիին ծննդյան ութանասուն ամյակի կապակցությամբ: Օքսֆորդ, Արխեոպրես, էջ 244-262 (անգլերեն):
Երկնային երևույթների վկայություն ուրարտական սեպագիր տեքստու՞մ: Արամազդ: Առաջավորասիական հետազոտությունների հայկական հանդես, Երևան, հատոր XIII, համար 1, 2019, էջ 81-100 (անգլերեն):
Ուրարտական կոթողը հինարևելյան համատեքստում, Վիշապը հեքիաթի և իրականության սահմանին, Ա. Բոբոխյան, Ա. Ջիլիբերտ, Պ. Հնիլա (խմբ.), ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, Երևան, 2019, էջ 439-449:
Կլիմայական փոփոխությունները և ուրարտական պետության անկումը, ԼՀԳ, թիվ 2 (656), 2019, էջ 35-71:
Լինել «բիայնացի». Որոշ տեքստային և հնագիտական դրսևորումներ, Արամազդ: Առաջավորասիական հետազոտությունների հայկական հանդես, Երևան, հատոր XIV, համար 1-2, 2020, էջ 139-152 (անգլերեն):
Ք.ա. VII դ. ճգնաժամ»-ը և Մարական տերության կազմավորման խնդիրը, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1 (216), Երևան, 2021, էջ 192-218 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
Վերին Անձավի «երկլեզու» արձանագրությունը և ուրարտական կշռային համակարգի որոշ հարցեր. «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 1(661), Երևան, 2021, էջ 12-27 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
Հացահատիկի պաշարների կուտակումն ու վերաբաշխումը Ուրարտական թագավորությունում, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3 (218), Երևան, 2021, էջ 203-227 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
Ուրարտական կշռային համակարգի շուրջ. քննություն, Ancient Near Eastern Studies, հատոր 58, Լուվեն, 2021, էջ 135-146 (անգլերեն):
Հինարևելյան պետության վերաբաշխման հնարավորությունները. Ուրարտուի պարագան: Մ. Հերլես, Կ. Բյուգեր, Ջ. Բիքեր, Ս. Արնհոլդ (խմբ.), Սիրիայից Վրաստան` մերձավորարևելյան տափաստաններով: Հոբելյանական ժողովածու նվիրված Ֆելիքս Բլոխերին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ (marru 13), Մյունստեր, Զաֆոն, 2022, էջ 185-206 (անգլերեն):
Առաջաբան. Ուրարտական ուսումնասիրությունների ներկան, Գ. Ցեցկլաձ (խմբ.). Ուրարտուի (Բիայնիլի) պատմությունը և հնագիտությունը, «Colloquia Antiqua», հատոր 28, Լուվեն, Պիտերս, 2021, էջ 1-37 (անգլերեն):
Աստվածների կացարանը. Ուրարտական տաճարներն ու սրբարանները, Գ. Ցեցկլաձ (խմբ.). Ուրարտուի (Բիայնիլի) պատմությունը և հնագիտությունը, «Colloquia Antiqua», հատոր 28, Լուվեն, Պիտերս, 2021, էջ 173-203 (անգլերեն):
Կարմիր բլուր, Գ. Ցեցկլաձ (խմբ.). Ուրարտուի (Բիայնիլի) պատմությունը և հնագիտությունը, «Colloquia Antiqua», հատոր 28, Լուվեն, Պիտերս, 2021, էջ 651-680 (անգլերեն):
Որքա՞ն խորն են ասորեստանյան լրտեսները ներթափանցել Ուրարտու: «Վազա երկրի» տեղադրության շուրջ, State Archives of Assyria Bulletin, հատոր 27, 2021, էջ 77-91:
Ք.ա. III հազարամյակի վերջի «Գերերաշտը» և վիշապ-քարակոթողների առաջացման խնդիրը, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 2 (665), Երևան, 2022, էջ 223-249 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
5.2 հազար տարի մեզանից առաջ կլիմայական իրադարձությունը և Հայկական լեռնաշխարհը, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 3 (221), Երևան, 2022, էջ 203-233 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
Էթիունին և էթիունցիներն նորասորեստանյան սեպագիր սկզբնաղբյուրներու՞մ, Ծովային Հայաստան. Ուդուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը, խմբ. Մ. Բադալյան, Ք. Մարտիրոսյան-Օլշանսկի, Ա. Բոբոխյան, Երևան, 2022, ՀԱԻ հրատարակչություն, էջ 264-272:
Երկու խուռի-ուրարտերեն բառային զուգահեռներ, Altorientalische Forschungen, vol. 49/1, 2022, Berlin: De Gruyter, pp. 48-52.
Մարական տերությունը և Կասպից ծովի բարձրադիր ջրերը, Ջ. Բորդման, Ջ. Հարգրեյվ, Ա. Ավրամ, Ա. Պոդոսինով (խմբ.), Կապելով Հին Արևմուտքը Արևելքին. Ուսումնասիրություններ նվիրված պրոֆ. Գ. Ցեցկլաձեին, հատոր I. Լուվեն – Փարիզ – Բրիսթոլ, Կոնեկտիկուտ. Պիտերս, էջ 1125-1145 (անգլերեն):
Կուր-արաքսյան «ծավալումը». Կլիմայական փոփոխության հետ փոխկապակցված երևու՞յթ, Ա. Քոսյան, Պ. Ավետիսյան, Ք. Մարտիրոսյան-Օլշանսկի, Ա. Բոբոխյան, Ե. Գրեկյան (խմբ.), Կորսված դրախտ. Կուր-արաքսյան ավանդության երևույթը Բարեբեր Մահիկի երկայնքով: հոդվածների ժողովածու նվիրված Ռուբեն Ս. Բադալյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ (Արամազդ. Առաջավորասիական ուսումնասիրությունների հայկական հանդես, հատոր 16, համար 1-2), Օքսֆորդ, Արխեոպրես, 2022, էջ 182-210 (անգլերեն):
Առաջաբան: Ե. Գրեկյան, Ա. Բոբոխյան (խմբ.). Կանոնակարգելով անցյալը: Հոդվածներ հինարևելյան և կովկասյան հնագիտությունից նվիրված Պավել Ս. Ավետիսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, Օքսֆորդ, Արխեոպրես, 2023, էջ iii-iv (համահեղինակ` Ա. Բոբոխյան) (անգլերեն):
Կլիմայական փոփոխությունը և Վաղ Բրոնզից Միջին Բրոնզ անցումը Հայկական լեռնաշխարհում: Ե. Գրեկյան, Ա. Բոբոխյան (խմբ.). Կանոնակարգելով անցյալը: Հոդվածներ հինարևելյան և կովկասյան հնագիտությունից նվիրված Պավել Ս. Ավետիսյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, Օքսֆորդ, Արխեոպրես, 2023, էջ 149-161 (անգլերեն):
«Սարդուրյան տարեգրության» կառուցվածքը և ժամանակագրության որոշ հարցեր, «Պատմամշակութային ժառանգություն», պրակ IV, Երևան, 2023, 111-126 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):