ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
INSTITUTE OF ORIENTAL STUDIES
Նիկոլայ Հովհաննիսյան

1930-2024

ՄասնագիտությունՊատմաբան
ՊաշտոնՏնօրեն
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ԿոչումՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Կրթություն

1953 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը
1956 թ. ավարտել է ասպիրանտուրան

Հետազոտությունների ոլորտները

• Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն
• Հայ-արաբական միջպետական հարաբերությունների հիմնահարցեր
• Արաբական երկրների ազգային-ազատագրական շարժումների պատմություն
• Հայագիտություն և հայկական սփյուռքի գաղթօջախների պատմություն
• Տարածաշրջանային հիմնախնդիրներ
• Հայոց ցեղասպանության հայեցակարգային հիմնախնդիրներ

Մասնագիտական գործունեություն

1962-2003 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ:
1985 թ.՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի կողմից նշանակվել է Հայաստանում իսլամագիտական ուսումնասիրությունների համակարգող:
1989 թ.՝ Բրիտանական ակադեմիայի հրավերով գիտական ուսումնասիրություններ է իրականացրել Լոնդոնի, Օքսֆորդի և Էդինբուրգի համալսարաններում:
1993-1994 թթ.՝ Ֆուլբրայթի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում գիտահետազոտական աշխատանքներ է կատարել ԱՄՆ-ի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում:
1995 թ.՝ գիտահետազոտական աշխատանքներ Մերիլենդի համալսարանում (ԱՄՆ), ապա նաև Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի և Իրաքի գիտական հաստատություններում:
1995-2006 թթ.՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն:
2003 թ.՝ ստանձնել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի տեղակալի պարտականությունները:
2006 թ.-ից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական և Միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ:
2007 թ.-ից՝ ՀՀ Պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական:
Զբաղեցրել է խորհրդաարաբական բարեկամության և մշակութային կապերի ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը, եղել է Ասիայի և Աֆրիկայի համերաշխության խորհրդային կոմիտեի և նրա վարչության անդամ, Հայ-արաբական բարեկամության ընկերության նախագահ, «ԽՍՀՄ-Իրաք» բարեկամության ընկերության փոխնախագահ, «ԽՍՀՄ-Լիբանան», «ԽՍՀՄ-ԵԺԴՀ» բարեկամության ընկերությունների վարչությունների անդամ:
1979 թ. հունվարին Հայաստանի կառավարության հատուկ պատվիրակության կազմում մեկնել է Լիբանան՝ քաղաքացիական պատերազմի պայմաններում լիբանանահայ համայնքին օգնության կազմակերպման և աջակցության նպատակով:
Կառավարական պաշտոնական պատվիրակությունների կազմում այցելել է Լիբանան, Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբիա, Հնդկաստան, Չինաստան և մասնակցել Մերձավոր Արևելքի ու Ասիայի երկրների բարձրաստիճան ղեկավարների հետ բանակցություններին:

Պարգևատրումներ, մրցանակներ, դրամաշնորհներ

2007 թ.՝ ՀՀ Նախագահի մրցանակ («Արաբական երկրների պատմություն» քառահատոր աշխատության համար):
ՀՀ Մշակույթի նախարարության առաջին կարգի դիպլոմ:
Մովսես Խորենացու մեդալ:
ՀՀ Պաշտպանության նախարարության «Սպարապետ Վազգեն Սարգսյան» մեդալ:
«Հայկական զինված ուժեր. 1992-2012» մեդալ:
«Բարեկամության բնագավառում ներդրման համար» մեդալ (Մոսկվա):
ՀՀ Կառավարության «Հայոց Մեծ Եղեռն» ոսկեզօծ մեդալ:
Ֆրիտյոֆ Նանսեն հուշամեդալ:
ԼՂՀ «Ղարաբաղյան Շարժում» մեդալ:
ՀՀ ԳԱԱ Գովեստագիր և ՀՀ Ազգային ժողովի նախագահի Պատվոգիր:
«Հայաստան-Եգիպտոս. Դիվանագիտական հարաբերություններ. 15 տարի. Բարեկամություն և Համագործակցություն» մեդալ:
2015 թ.՝ ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ:
2016 թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:

Մասնագիտական միություններ

1985 թ. — Սիրիայի արաբական գիտության պատմության միության անդամ։
2002 թ. — Հյուսիսային Կարոլինայի կենսագրական ինստիտուտի հետազոտական միության անդամ-խորհրդական, ԱՄՆ։
2002 թ. — ԱՄՆ-ի ազգային աշխարհագրական ընկերության անդամ։
2005 թ. — Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ, Ֆլորիդա, ԱՄՆ։
2011 թ. — Հայաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի անդամ։

Մասնագիտական անդամակցություն

1997 թ. — Փարիզի «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ։
1999 թ. — Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ։
1999 թ. — Մոսկվայի ազգային անվտանգության հիմնախնդիրների գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ։
2005 թ. — Գերմանիայի բնության և հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ։
2013 թ. — Մոսկվայի համաշխարհային մայրցամաքային հոգևոր միասնության և համագործակցության միջազգային ակադեմիայի անդամ։
2016 թ. — Կանադայի միջազգային ինֆորմացման ակադեմիայի անդամ։

Գիտական գործունեություն

1958 թ. Պատմական գիտությունների թեկնածու: Ատենախոսությունը նվիրված է «Հայերի իրավիճակը 1907-1914 թթ.» հիմնախնդրին, պաշտպանել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդում։
1968 թ. — Պատմական գիտությունների դոկտոր։ Ատենախոսության թեման՝ «Ազգային-ազատագրական շարժումը Իրաքում (1917–1958 թթ.)»։ Պաշտպանել է Թբիլիսիի պետական համալսարանի գիտական խորհրդում և հաստատվել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից։ Նա դառնում է արաբական երկրների նոր և նորագույն պատմության գծով առաջին դոկտորը Խորհրդային Միությունում։
1972 թ. — Պրոֆեսոր, կոչումը շնորհվել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից։
2003 թ. — Գիտության վաստակավոր գործիչ։ Շնորհվել է Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով։
2003 թ. — Ազգային անվտանգային հիմնախնդիրների համահայկական (Panarmenian) ակադեմիայի անդամ։
2006 թ. — Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ։
2010 թ. — Շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացի» պատվավոր կոչում։
2016 թ. — Շնորհվել է «Եվրասիական միության պետությունների պատվավոր քաղաքացի» (Почетный гражданин Евразийского Союза Государств) կոչում:

Հրատարակած գրքերի ցանկ

1․ Ազգային-ազատագրական պայքարը Իրաքում (1945-1963 թթ.), Եր., 1964:
2․ Der Kampf der Demokratischen Krafte des Irak gegen den Anglo-irakischen vertrag von 1930, Kolonialismus und Neokolonialismus in Nordafrica und Nahost, Berlin, 1964.
3․ Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում (1939-1958 թթ.), Եր., 1967.
4․ Образование независимой Сирийской Республики (1939-1946 гг.), Москва, 1968.
5․ An-Nidal at -Taharuri al-Watani fi-l Lubnan (1939-1958), Dar al-Farabi, Beirut. (Ազգային ազատագրական պայքարը Լիբանանում (1939-1958), Բեյրութ, 1974 (արաբերեն):
6․ Отношение различных арабских политических сил ко Второй мировой войне, Москва, 1974.
7․ Սիրիան անկախության համար մղված պայքարում (1917-1946 թթ.), Հ. Ս. Սարգսյանի մասնակցությամբ, Եր., 1975:
8․ Национально-освободительное движение в Ираке (1917-1958 гг.), Ер., 1976.
9․ Политика империалистических держав на Арабском Востоке в годы Второй мировой войны (1939-1945 гг), Ер., 1980.
10․ Լիբանանյան ճգնաժամը և Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը (1975-1982 թթ.), Երևան, 1982. chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
11․ Отношения Иракской Республики со странами Арабского Востока, Ер., 1985.
12․ Активизация ислама: характер, специфика и последствия, – Ислам в политической жизни стран современного Ближнего и Среднего Востока, коллектив авторов, Ер., 1986.
13․ The Uneven Development of the Arab Countries and Its Consequences (1950-1970s), Moscow, 1986.
14․ Հեղափոխական պրոցեսը արաբական աշխարհում, Եր., 1990:
15․ The Persian Gulf War and the Kurdish Problem, “Acta Kurdica”, vol. I, London, 1994.
16․ Հայոց ցեղասպանության պատճառների լուսաբանությունը և գնահատականը արաբական ժամանակակից պատմագրության մեջ, Եր., 1996: chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
17․ Դիվանագիտություն. Ֆունկցիաները. Մարմինները. Ծառայողները, Եր., 1997: chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
18․ The Problems of National Security of Armenia in the Middle Eastern-Transcaucasian Geopolitical System, Yerevan, 1997.
19․ “Нагорно-карабахский конфликт и варианты его решения” в книге “Этнополитические конфликты в Закавказье: их истоки и пути решения”. Коллектив авторов, Мерилендский университет, США, 1997.
20․ Карабахский конфликт. Этапы. Подходы. Варианты решения, Ер., 1997.
21․ The Foreign Policy of Armenia, Yerevan, 1998.
22․ The Karabakh Problem. Factors. Criteria. Variants of Solution, Yerevan, 1999.
23․ Formation of the Transcaucasian-Middle Eastern Geopolitical System,Yerevan, 2000.
24․ The Armenian Genocide. Armenocide, Yerevan, 2002.
25․ Հայոց ցեղասպանությունը Ցեղասպանագիտության հայեցակարգային համակարգում, Եր., 2002:
26․ Արաբական երկրների պատմություն, Հ.I . Արաբները VII դարից մինչև 1516թ., Եր., 2003. chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
27․ Իրան. Այաթոլլահ Խոմեյնիի դարաշրջանը, Եր., “Զանգակ-97”, 2004;
28․ Արաբական երկրների պատմություն, Հ.II, Օսմանյան տիրապետության շրջան. 1516-1918, Երևան, “Զանգակ-97”, 2004: chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
29․ Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո, Եր., 2004;
30․ The Karabakh Problem. The Thorny Road to Freedom and Independence, Yerevan, 2004.
31․ The Armenian Genocide, Yerevan,“Zangak-97”, 2005.
32․ Le Genocide Armenien, Erevan, 2005.
33․ Der Volkermord an den Armeniern, Jerewan, 2005.
34․ Геноцид армян, Ереван, 2005.
35․ The Arabic Histiriography on the Armenian Genocide, Yerevan, 2005.
36․ Ermeni Soykirimi. Ermenikirim (Հայոց ցեղասպանություն. հայասպանություն). Istanbul, 2005. (թուրքերեն).
37․ Արաբական երկրների պատմություն. Հ.III. Անկախության և ինքնիշխանության դարաշրջան. 1918-2005թթ., Ալժիր, ԱՄԷ, Բահրեյն, Եգիպտոս, Եմեն, Թունիս, Իրաք, Լիբանան, Լիբիա, Կատար, “Զանգակ-97”, Երևան, 2006. chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
38․ Arab National-Cultural Renaissance-Nahda and The Contribution of Armenians, Yerevan, 2007.
39․ Nikolaj Hovhaniszjan, Az Ormeny Genocidium, Budapest, 2007. (հունգարերեն):
40․ Արաբական երկրների պատմություն. Հ.IV. Անկախության և ինքնիշխանության դարաշրջան. 1918-2005թթ., Հորդանան, Մավրիտանիա, Մարոկկո, Պաղեստինի Ինքնավարություն, Սաուդյան Արաբիա, Սիրիա, Սուդան, Քուվեյթ, Օման, “Զանգակ-97”, Երևան, 2007: chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
41․ Nasl-Kushi-i-Armaniyan, tarjumat Qarun Sarqsyan, edited by Mostafa Zamani-Nia, Qitab Siyamak, Tehran, 2009 (Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո), թարգմանությունը պարսկերենի՝ Գարուն Սարգսյանի, խմբագրությամբ՝ Մոստա‎‎ֆա Զամանի-Նիա, Սիյամակ Բուկ, Թեհրան, 2009, (պարսկերեն):
42․ The Armenian Genocide. Armenocide –The Most Genocidal Genocide. In Ten Languages of the World- In English, French, Russian, German, Turkish, Japanese, Hungarian, Armenian, Arabic, Persian., “Zangak-97”, Yerevan, 2009.
43․ Արմենոցիդը ճանաչված ցեղասպանություն է, Երևան, «Զանգակ-97», 2010. chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
44․ “Suriya. Ala darbi al-qifah min ajli al-istiqlali” («Պայքար անկախության համար», Հալեպ, 2010. (արաբերեն):
45․ IL Problema del Karabakh. IL faticoso percorso verso la liberta e l’indipendenza, Roma, 2011.
46․ “Al-qitabat al-tarikhiyat al-arabiyat an al-ibadat al armaniyat”, Al-Kahirat, 2011 (Արաբական պատմագիտությունը հայոց ցեղասպանության մասին), Կահիրե, 2011, (արաբերեն):
47․ Genocidul Armean, Bucuresti, 2012, (ռումիներեն):
48․ King of Kings Tigran the Great and the Armenian Empire As evaluated by Modern Arab Historiography, Yerevan, 2012:
49․ Այաթոլլահ Խոմեյնիի մոտեցումը Խորհրդային Միության հետ հարաբերությունները կարգավորելու հարցում և դիրքորոշումը Հայաստանի ո հայության հանդեպ: «Հայաստան-Իրան 20 տարի համագործակցության ճանապարհով»: Երևան, 2012:
50․ Համակարգային նոր մօտեցումները Հայոց ցեղասպանութեան գնահատման եւ ցեղասպանութեան ճանաչման ռազմավարութիինում՝ արդի ցեղասպանագիտութեան համատեքստում, «Ազդակ Բացառիկ», Բեյրութ, 2013:
51․ Արաբների և հայերի հարաբերությունները հնագույն շրջանից մինչև այսօր, «Փայման», Թեհրան, Իրան, No 61, 2013. (պարսկերեն):
52․ Արաբների և հայերի հարաբերությունները հնագույն շրջանից մինչև այսօր, Payman, 61, Թեհրան, 2013, պարսկերեն (թարգմ. արաբերենից՝ Մասուդ Ահմադի և Թուրջ Խուսրուվի):
53․ Նիկոլայ Հովհաննիսյան, Հայոց ցեղասպանությունը հաստատված է միջազգային գիտական, իրավական և մարդու իրավունքների հանրության կողմից (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, 2015:
chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
54․ «Մերձավոր Արևելքի և Սիրիայի հայ համայնքները և նրանց հեռանկարները» Երևան 2015
chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
55․ «Քրդերի մասնակցությունը հայոց ցեղասպանությանը», Երևան 2016
chrome extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
56․ Նիկոլայ Հովհաննիսյան, Գոռ Գևորգյան, «Արաբական գարունը». Համաարաբական ըմբոստությունը հանուն արաբական հասարակության արդիականացման (Թունիս, Եգիպտոս, Եմեն, Լիբիա), Երևան, 2018: chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
57․ В ближневосточном и восточноазиатском политическом водовороте. Записки востоковеда. Ереван, изд. Тигран Мец, 2019. chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
58․ Նիկոլայ Հովհաննիսյան, Մերձավորարևելյան և Արևելաասիական քաղաքական հորձանուտում. Արևելագետի գրառումներ: Երևան, 2019:
59․ Նիկոլայ Հովհաննիսյան. Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչև XXI դարի սկիզբ (պատմաμան-միջազգայնագետի դիտարկումներ) Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2020. chrome-extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/(հղում)
(Հրատարակած աշխատությունների ընդհանուր թիվը 565 է, որից ավելի քան 89-ը մենագրական ուսումնասիրություններ են)