ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Հրապարակումներ
Իրադարձություններ
Նորություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Մասնագիտական խորհուրդ
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Տնօրեն
Ռուբեն Արամի Սաֆրաստյան, թուրքագետ

Ծնվել է 1955թ. Երևանում, 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը և 1980թ.` Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան:
1981թ. աշխատանքի է անցել Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում, եղել է կրտսեր, հետագայում` ավագ և առաջատար գիտաշխատող, Թուրքիայի ուսումնասիրման գիտական խմբի ղեկավար և Թուրքիայի բաժնի վարիչ: 1988 - 1991թթ. եղել է նաև Հայաստանի ԳԱԱ Սփյուռքի ուսումնասիրման բաժնի վարիչի տեղակալ: 2006թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն է:
1983թ. համատեղության կարգով գիտամանկավարժական աշխատանք է տարել Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում (Պետական համալսարան, Հայկական մանկավարժական ինստիտուտ, Գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Աճառյան համալսարան):
Ունի նաև պետական կառավարման բարձրագույն մարմիններում քաղաքագետ-վերլուծաբանի աշխատանքի փորձառություն. 1991-1992թթ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի միջազգային հարաբերությունների գծով ավագ փորձագետ, 1992-1996թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի վերլուծական բաժնի վարիչի տեղակալ:
1996-1997թթ. վարել է դիվանագիտական աշխատանք Գերմանիայում՝ աշխատելով Բոննում ՀՀ դեսպանատան խորհրդական:
1999թ. հաղթել է Հումբոլդտի անվան (Գերմանիա) միջազգային գիտական մրցույթում և մեկ տարի հետազոտական աշխատանք է վարել Գերմանիայի Բոխում քաղաքի համալսարանում:
2001թ. հաղթել է Ֆուլբրայթի անվան (ԱՄՆ) միջազգային գիտական մրցույթում և մեկ տարի գիտական պրպտումներ է կատարել Կալիֆորնիայի Բըրքլի համալսարանում:
2002թ. հաղթել է Կենտրոնական Եվրոպական Համալսարանի (Բուդապեշտ, Հունգարիա) կողմից հայտարարված միջազգային քաղաքականության ուսումնասիրման գիտական մրցույթում և մեկ տարի գիտական ուսումնասիրություններ է կատարել նույն համալսարանի Քաղաքականության ուսումնասիրման կենտրոնում:
2008թ. պարգևատրվել է “Մովսես Խորենացի” մեդալով:
Պատմական գիտությունների թեկնածու (1983թ.), դոցենտ (1992թ.), պրոֆեսոր (2007թ.), պատմական գիտությունների դոկտոր է(2009թ.):
Copyright © 2008; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)