ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կլոր սեղան-քննարկում...
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կլոր սեղան-քննարկում տեղի ունեցավ Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի և դրա շուրջ զարգացումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ:
Քննարկումը բացեց ԱԻ տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա ընդգծեց թեմայի կարևորությունը թե Հայաստանի համար, թե աշխարհքաղաքականության համատեքստում և հանդես եկավ իրավիճակի վերաբերյալ գնահատականով:
Հիմնական զեկույցով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող Մուշեղ Ղահրիյանը: Նա անդրադարձավ Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի պատճառներին, հանրաքվեից առաջ քրդաբնակ շրջաններում քաղաքական, տնտեսական իրավիճակին: Մ. Ղահրիյանը ներկայացրեց նաև տարածաշրջանային պետությունների, ինչպես նաև գերտերությունների դիրքորոշումները քրդական հանրաքվեի հարցում և իրադարձությունների զարգացման մի շարք սցենարներ:
Զեկույցից հետո հարց ու պատասխան սկսվեց բանախոսի և քննարկման մասնակիցների միջև, որից հետո ներկա մասնագետները հանդես եկան իրենց տեսակետներով, դիտարկումներով և նկատառումներով: Իրաքյան Քրդստանում և դրա շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես, գնահատականներով հանդես եկան պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը, Տաթևիկ Մանուկյանը, Լևոն Հովսեփյանը, Արաքս Փաշայանը, Արմեն Մանվելյանը. Զվարթ Հովսեփյանը:
Քննարկմանն արծարծվեցին Քիրքուքում հնարավոր զարգացումների, տարբեր երկրների կողմից քրդական անկախությանն աջակցելու կամ չընդունելու, նավթային, քրդերի հասարակական կառուցվածքի և հարաբերությունների և մի շարք այլ թեմաներ:

. title=
Copyright © 2008-2018; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)