ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Սեպտեմբերի 22-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի ունեցավ պատմական գիտությունների...
Սեպտեմբերի 22-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի «Հայաստանի նախամաշտոցյան գրավոր մշակույթի պատմություն» գրքի շնորհանդեսը:

Մենագրությունը նվիրված է Հայկական լեռնաշխարհում գրի ծագման և զարգացման վաղ փուլերին, Մեսրոպ Մաշտոցից առաջ Հայաստանում կիրառված գրային համակարգերի, դրանցով թողնված գրավոր հուշարձանների ուսումնասիրությանը։ Ներկայացված են ինչպես բնիկ հայաստանյան, այնպես էլ օտար երկրներում ստեղծված և մեր նախնիների կողմից ներմուծած ու կիրառված գրահամակարգերը՝ իրենց գրային հուշարձաններով ։ Առանձին գլուխներ են նվիրված Հայաստանի տարածքում օտարների թողած արձանագրություններին, նաև առեղծվածային ծագումով ու անհայտ նշանակությամբ գրավոր հուշարձաններին, ինչպես նաև ի մի են բերված Հայաստանից գտնված տեղական և օտար ծագում ունեցող արձանագրությունների մասին տեղեկությունները։

Միջոցառմանը ներկա էին Արտակ Մովսիսյանի ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները, որոնք բարձր գնահատեցին Մովսիսյանի գիտական գործունեությունը և ժառանգությունը։

«Տխուր է այն փաստը, որ նա մեզ հետ չէ, մարդ, որը հսկայական գործ արեց իր հայրենիքի համար։ Քիչ գիտնականներ ունենք, որոնց կբնորոշեի՝ մեծատառով մարդ, քաղաքացի եւ հայ անձնավորություն, տղամարդ, ընտանիքի հայր, մեծ, վաստակաշատ գիտնական»,- այսպես Մովսիսյանին բնորոշեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ Կարեւորելով աշխատության լույսընծայումը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը շեշտեց, որ գիրքը վերջին շրջանի պատմագիտական լավագույն ուսումասիրություններից է՝ իր բովանդակությամբ։

Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը:

Արտակ Մովսիսյանը կյանքից հեռացել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին։

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)