ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Հանդիպում Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի հետ
Հանդիպում Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի հետ

Ս․թ․ նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր դահլիճում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի (տնօրեն՝ դոկտոր Անդրանիկ Դաքեսյան) հրատարակած «Լիբանանի հայերը» (Բեյրութ, 2017թ․), «Սուրիոյ հայերը» (Բեյրութ, 2018 թ․), «Յորդանանի հայերը» (Բեյրութ, 2019թ․) և «Իրաքի հայերը» (Բեյրութ, 2021 թ․) ժողովածուների շնորհանդեսը, որի կազմակերպիչներն էին՝ Հայկազյան համալսարանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։ Նույն օրը Արևելագիտության ինստիտուտն իր հարկի տակ հյուրընկալեց Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանին, Հայկազյան հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր Անդրանիկ Դաքեսյանին, ԱՄՆ-ի Հայ ավետարանչական վարչության գործադիր տնօրեն, գրող, հասարակական գործիչ Զավեն Խանջյանին։
Հանդիպմանը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ․Ղազարյանը կարևորեց Հայկազյան համալսարանի դերը միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրորակ կրթական համակարգ ձևավորելու, հայագիտության ու հայապահպանության, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման հարցում։ Հայկազյան համալսարանի նախագահը, իր հերթին, կարևորեց համագործակցությունը հայաստանյան գիտական ու կրթական հաստատությունների, այդ թվում՝ Արևելագիտության ինստիտուտի հետ։ Նա նաև նշեց, որ Հայկազյան համալսարանը շարունակելու է իր առաքելությունը Լիբանանում ներկայումս ձևավորված հասարակական-քաղաքական բարդ իրավիճակում՝ փորձելով աջակցել առկա խնդիրների հաղթահարմանը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան վերջին շրջանում Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանում, ընթացող աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական բարդ գործընթացներին, որն բացասական ազդեցությունն է ունենում նաև փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքների վրա։ Քննարկվեց նաև Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունների, հետպատերազմական իրողությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղության, այդ հարցում՝ արևելագիտության ռազմավարական նշանակության, հայկական Սփյուռքի հիմնախնդիրների, Հայաստան-Սփյուռք համագործակցության, այդ ոլորտում Հայ ավետարանչական ընկերակցության դերակատարության և առնչվող այլ հարցերի մասին։ Կարևորվեց ստեղծված նոր իրավիճակում գործնական քայլերի և նոր լուծումներ գտնելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության մասին։
Արևելագիտության ինստիուտից հանդիպմանը մասնակցում էին՝ արաբական երկրների բաժնի առաջատար գիտաշխատող Արաքս Փաշայանը, նույն բաժնի կրտսեր գիտաշխատող Արարատ Կոստանյանը, ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտքարտուղար Վահե Այվազյանը։

. title=
Copyright © 2008-2022; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)