ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
2022 թ. հունվարի 26-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ-ում Իրաքի դեսպանատան...
2022 թ. հունվարի 26-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՀՀ-ում Իրաքի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար դր. Սուհեյլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին և դեսպանության 2-րդ քարտուղար դր. Ֆադհալա Համզահ Ալ-Ադդային: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը, արաբական երկրների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հարությունյանը, միջազգային հարբերությունների բաժնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Արաքս Փաշայանը, Թուրքիայի բաժնի գիտաշխատող Տաթևիկ Մանուկյանը, ինստիտուտի արտաքին կապերի գծով գիտքարտուղար Վահե Այվազյանը:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց տարբեր ոլորտներում Իրաք-Հայաստան հարաբերությունների խորացման կարևորությունը: Քննարկվեցին Արևելագիտության ինստիտուտի և Իրաքի դեսպանության միջև գիտակրթական կապերի ընդլայման և խորացման հնարավորությունները, հստակեցվեցին գիտական համագործակցության մի շարք առաջնային ուղղություններ:
Հանդիպման ավարտին Արևելագիտության ինստիտուտը հարավիրեց ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար դր. Սուհեյլան Մ. Խալիլ Ալ-Ջուբուրին ակտիվորեն մասնակցել նաև ինստիտուտի գիտական քննարկումներին, շեշտելով, որ վերջինիս անձնական տեսակետները կարող են մեծապես նպաստել մեր մասնագետների Իրաքում և նրա շուրջ ընթացող զարգացումների բազմակողմանի ընկալմանը:

. title=
Copyright © 2008-2022; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)