ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Գիտաժողով «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան»
Գիտաժողով «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան»

Սույն թվականի փետրվարի 9-10 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով «Հայաստան-Իրան. պատմական անցյալը և ներկան» խորագրով, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
Հայտարարությունը տարածվել էր մեկ տարի առաջ գիտաժողովը նախաձեռնած՝ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի կողմից, ինչը, ըստ էության, հարգանքի տուրք է Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և կայացմանը նպաստած բոլոր գործիչներին:
Առաջարկը ոգևորությամբ ընդունվեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի, ինչպես նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի կողմից: Հայտարարությանն արագորեն արձագանքեցին աշխարհի իրանագիտական կենտրոնները՝ տարածելով իրենց էջում, այդ թվում Univeristy of Tehran, Association of Iranian Studies, The German Oriental Studies Trust, Caucasus Studies Institute, ինչպես նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը և այլք: Արդյունքում Գիտաժողովի կազմկոմիտեն ստացավ 50-ից ավել հայտ՝ Իրանից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Հայաստանից: Նյութերին ծանոթանալուց հետո մասնակցության հրավեր ստացան 35 գիտնական:
Գիտաժողովը բաղկացած էր 5 մասից. ողջույնի ուղերձներ հնչեցին ՆՍՕՏՏ Գարերգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի, ԻԻՀ ԱԳՆ Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի անունից: Ելույթով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ա. Սաղյանը, ով կարևորեց Հայաստան-Իրան դիվանագիտական հարաբերություններին նվիրված գիտաժողովի կազմակերպումը, միևնույն ժամանակ արձանագրելով, որ հետևողականորեն պետք է ուշադրություն կենտրոնում պահել կապերի խորացումը: Ուշագրավ ելույթներով հանդես եկան՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտական և հասարակագիտության բաժանմունքի ակադեմիկոս քարտողար Յ. Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռ. Ղազարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը, ՀՀ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գ. Արշակյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային և գիտաժողովի կազմկոմիտեի քարտուղար Գ. Իսկանդարյանը:
Գիտաժողովի երրորդ մասը, նվիրված էր նախկին և ներկա դեսպանների պաշտոնավարման շրջանում առկա խնդիրներին և հաղթահարման մեխանիզմներին, ինչը, կարծում ենք, ինստիտուցիոնալ հիշողությունը և փորձը հետագա սերունդներին փոխանցելու լավագույն ձևերից մեկն է: Զեկույցներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպաններ Վ. Բայբուրդյանը, Գ. Ղարիբջանյանը, Գ. Առաքելյանը, Ա. Ավագյանը: Իրանական կողմից հանդես եկան Բահման Ղասեմին, Ալի Սաղայիանը, Մոհամմադ Ռայիսին, Սեյյեդ Քազեմ Սաջադին, Աբբաս Բադախշան Զոհուրին:
ՀՀ ազգային արխիվի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել էր նաև ցուցադրություն, որտեղ ներկայացված էր 1918 թվականից մինչ օրս առկա ՀՀ-ԻԻՀ միջև կնքված փաստաթղթերի ողջ շտեմարանը:
Գիտաժողովի չորրորդ մասը նվիրված էր գիտական զեկույցներին: Նշանակալից է այն փաստը, որ ամենալուրջ հարցադրումներով ներկայացվեցին քաղաքական հարաբերություների այսօրվա զարգացումները և առկա խնդիրները: Ուշագրավ զեկույցներով հանդես եկան ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը, Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գ. Իսկանդարյանը, Թեհրանի համալսարանից Սեյեդ Աբբաս Ահմադին, Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ա. Իսրայելյանը, Իրանի Իսլամական Ազատ համալսարանից Փարվին Փուր-Մոհամմադիանը, Պատմության ինստիտուտի գիտաշխատող Կ. Մկրտչյանը, Թեհրանի Ալամե Թաբաթաբայիի անվան համալսարանից Հադի Աջիլին, Եղիա Թաշճյանը՝ Բեյրութի Ամերիկյան Համալսարանից, Ալի Ալի Բաբայի Դարմանին՝ Թեհրանի համալսարանից:
Փետրվարի 10-ին գիտաժողովը համաժամանակյա ընթանում էր երկու նիստով. երկրորդ նիստում բանախոսները ներկայացրեցին մշակույթի, բանասիրության, հնագիտության բնագավառի խնդիրները: Ելույթով հանդես եկան Գ. Գևորգյանը ԵՊՀ-ից, Ն. Երանյան Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Ա. Բաբայեանը ԱՄՆ-ի Համազգային հայագիտական միությունից, Շոհրե Սադաթ Սաջջադին Իրանի Ալամեհ Թաբաթաբայի համալսարանից, Հ. Հմայակյանը և Տ. Միքայելյանը Արևելագիտության ինստիտուտից, Ա. Յահյամասիհին և Ա. Բագրատյանը Գրականության ինստիտուտից:
Երրորդ նիստը ամբողջովին նվիրված էր պատմության հարցերին, որտեղ զեկուցմամբ հանդես եկան Ք. Կոստիկյանը Արևելագիտության ինստիտուտից, Հ. Խորիկյանը Շիրակի պետական համալսարանից, Խ. Ստեփանյանը ՀՊՄՀ-ից, Իվեթ Թաջարյանը ԵՊՀ-ից, Ա. Տոնոյանը Արևելագիտության ինստիտուտից, Գ. Միսակյանը, Լ. Պետրոսյանը և Ա. Մարգարյանը ԵՊՀ-ից:
Փետրվարի 10-ին ամփոփվեցին երկօրյա միջազգային գիտաժողովի արդյունքները, մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը փաստացի հաջողությամբ համախմբեց Հայաստանում գործող իրանագիտական միտքը և որպես ամփոփում կազմկոմիտեն որոշեց գիտաժողովի նյութերը հրապարակել մեկ ժողովածուի տեսքով:
Գիտաժողովը ուներ նաև մշակութային բաղադրիչ, հյուրերն այցելեցին Մատենադարան, իսկ երեկոյան՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ունկնդրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
Գիտաժողովի համաժամանակյա թարգմանությունը իրականացվել է Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, ինչի համար թե գիտաժողովի ժամանակ, թե ԶԼՄ-ներով արտահայտել ենք մեր երախտագիտությունը աջակցման համար:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)