ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
2022թ. մարտի 7-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ Թուրքիայի բաժնի կողմից կազմակերպված «Հայաստան-Թուրքիա...
2022թ. մարտի 7-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ Թուրքիայի բաժնի կողմից կազմակերպված «Հայաստան-Թուրքիա. դասեր և իրողություններ» խորագրով աշխատաժողով, որին մասնկցում էին ինստիտուտի գիտաշխատողներ, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ և փորձագետներ։ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանը կարևորեց ակադեմիական հանրույթի կողմից նման քննարկման անցկացումը՝ նշելով, որ արդի գործընթացի բազմակողմ շերտերը հնարավոր է վերհանել միայն համալիր մոտեցմամբ՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, անվտանգային, սոցիալական բաղադրիչներին։ Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման նոր փուլն ընթանում է աշխարհաքաղաքական, անվտանգային բարդագույն իրավիճակում և հայկական կողմի համար խնդրահարույց մեկնարկային պայմաններում, ինչը մեծացնում է գործընթացի ռիսկային կողմերը։ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը անդրադարձավ երկկողմ հարաբերությունների կարգավորման պատմական շերտերին, արդի գործընթացի առանձնահատկություններին ու նրբություններին, ինչպես նաև թուրքական կողմի առաջնահերթություններին։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը ներկայացրեց գործընթացի նկատմամբ ներթուրքական ընկալումների և թուրքական կողմի վարքագծի առանձնահատկությունները, ընդգծեց ներքին ու արտաքին քաղաքական մի շարք գործոնների նշանակությունը, որոնք ուղղակի և անուղղակի մեծ ազդեցություն ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա։ Արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը արդի գործընթացը դիտարկեց դիվանագիտական բանակցությունների ոճի, հայկական կողմի անելիքների ու ռիսկային գործոնների չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ մարտավարության տեսանկյունից։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի անդրադարձը վերաբերում էր արդի գործընթացի բանակցային, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական բազմաշերտ կողմերին՝ վերհանելով դրանցից բխող ռիսկերն ու մարտահրավերները։ Աշխատաժողովի մասնակիցներին ներկայացվեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատողների կողմից հրապարակված՝ հայ-թուրքական հարաբերությունները տարբեր դիտանկյուններից քննարկող հրապարակումների համահավաք ցանկը (http://orient.sci.am/pub_view.php?arch=&id=227&langid=1&fbclid=IwAR1tkZyGtdv1bzHK95QcWLy218oRHiQ4IuIiNGIq0vVdJCRwlH48wXoDdik), որը կարող է օգտակար լինել թեմայով զբաղվող մասնագետների և շահագրգիռ շրջանակների համար։

. title=
Copyright © 2008-2022; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)