ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս. թ. հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Դաղստանի դաշնային հետազոտությունների...
Ս. թ. հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալեց ՌԴ Գիտությունների ակադեմիայի Դաղստանի դաշնային հետազոտությունների կենտրոնի Պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար պ.գ.թ. Ռամազան Աբդուլմաժիդովին և նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Շահբան Խապիզովին:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի կառուցվածքն ու հիմնական ոլորտները, մատնանշեց երկկողմ համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, շեշտադրեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում արևելյան աղբյուրագիտության ուսումնասիրությունների կարևորությունը: ՌԴ Գիտությունների ակադեմիայի Դաղստանի դաշնային հետազոտությունների կենտրոնի Պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Ռամազան Աբդուլմաժիդովը բարձր գնահատեց ՀՀ ԳԱԱ ԱԻ-ում իրականացվող աղբյուրագիտական ուսումնասիրությունների ոլորտում ունեցած ձեռքբերումները:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց երկու գիտական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը: Ծավալվեց հետաքրքիր քննարկում աղբյուրագիտական ուսումնասիրությունների արդի խնդիրների, ինչպես նաև գիտական պարբերականների՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներգրավման հարցերի շուրջ:
Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն համագործակցել գիտական արդյունքների համատեղ հրատարակման, երկուստեք գիտական պարբերականների հոդվածների գրախոսման, գիտական թեմատիկ ֆինանսավորմամբ համատեղ ծրագրերի հայտերի պատրաստման և համագործակցային այլ հարցերի շուրջ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն պ.գ.թ. դոցենտ Գ. Մարգարյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան աղբյուրագիտության և պատմագրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Ա. Բոզոյանը, նույն բաժնի առաջատար գիտաշխատող պ.գ.դ. պրոֆեսոր Ք. Կոստիկյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելք բաժնի վարիչ պ.գ.դ. Ա. Հակոբյանը, նույն բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գ. Մխիթարյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Հ. Հակոբյանը:

. title=
Copyright © 2008-2024; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)