ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրինություն, վարչական անձնակազմ
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
Ս․թ․ սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ Երիտասարդ արևելագետների 42-րդ ամենամյա գիտաժողովը։
Ս․թ․ սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում կայացավ Երիտասարդ արևելագետների 42-րդ ամենամյա գիտաժողովը։ Մինչ գիտաժողովի սկսվելը, ներկաները հոտնկայս և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին այս օրերին մեր հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակված մարտիկների հիշատակին։ Բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդ արևելագետների խորհրդի նախագահ Գաբրիել Նահապետյանը, իսկ ներկաներին իր ողջյունի խոսքը հղեց ինստիտուտի տնօրեն պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը։
Լիագումար նիստից հետո գիտաժողովի շրջանակում անցկացվեց ևս 3 նիստ՝ «Իրանագիտություն», «Միջազգային հարաբերություններ և ներքին խնդիրներ», «Հին Արևելք, Միջնադար,Մշակույթ» խորագրերով: 27 երիտասարդ գիտնականներ հանդես եկան իրենց զեկուցումներով՝ բովանդակալից և հետքրքիր կերպով ներկայացնելով գիտական կարևորություն ունեցող տարբեր թեմաներ։
Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ ամփոփում և վկայագրերի հանձնում։ Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկուցումները կհրատարակվեն ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի «Մերձավոր Արևելք․պատմություն, քաղաքականություն, մշակույթ» գիտական հոդվածների ժողովածուի հերթական համարում։

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Երիտասարդ արևելագետների խորհուրդ։

. title=
Copyright © 2008-2023; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)