ՀԱՅ ENG РУС
Մեր մասին
Տնօրեն
Ինստիտուտի գրադարան և հրապարակումներ
Նորություններ
Հայտարարություններ
Արևելագիտությունը Հայաստանում
Երիտասարդ արևելագետ
Գիտական խորհուրդ
Ասպիրանտուրա և մագիստրատուրա
Միջազգային կապեր
Կապ մեզ հետ
Նորություններ
2-8.04.2017
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական երկրների բաժնի գիտաշխատող Գրիգոր Վարդանյանը ս.թ. ապրիլի 2-8-ը մասնակցել է ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) կողմից կազմակերպված «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. խնդիրներ և հնարավորություններ» խորագրով Երիտասարդ քաղաքագետների 9-րդ միջազգային դպրոցին, որն անցկացվել է դասընթաց-գիտաժողովի ձևաչափով: Բացման խոսքով հանդես է եկել ինստիտուտի տնօրեն, 2004-2007 թթ.՝ ՌԴ վարչապետ, 2007-2016 թթ.՝ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը:
Դասընթացի շրջանակներում շուրջ 20 մասնակիցները ՌՌՀԻ առաջատար աշխատակիցների հետ համատեղ քննարկել են ԱՊՀ երկրների տարածաշրջանային ինտեգրացման առանցքային ասպեկտները, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերի իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ԱՊՀ երկրների քաղաքականության վրա այլ երկրների ազդեցության հնարավորությունները, ԵԱՏՄ տրանսպորտային ինտեգրացման ներուժը, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների ազդեցությունը ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության վրա, ԱՊՀ երկրների արտաքին քաղաքականությունը և այլ թեմաներ:
Բացի դասընթացից, Միջազգային դպրոցի մասնակիցները հանդես են եկել զեկուցումներով, որոնք առաջիկայում կհրապարակվեն առանձին ժողովածուով:
Գիտական միջոցառման շրջանակներում Գրիգոր Վարդանյանը հանդես է եկել «Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում. Հեռանկարներ» զեկուցմամբ:

. title=
Copyright © 2008-2017; The Institute of Oriental Studies.All rights reserved.
The website was developed under the sponsorship of Rouben Karapetyan, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Armenia in the Arab Republic of Egypt.
Designed by G.Pashayan
Coding by G.Petrosyan (CLN)